Թուրքիայում կանայք տղամարդկանցից 3.5 անգամ ավելի շատ են աշխատում առանց վճարվելու

Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD) հրապարակած նոր զեկույցը բացահայտել է Եվրոպայում գենդերային անհավասարությունը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Զեկույցի համաձայն՝ Եվրոպայում կանայք միջինում տղամարդկանցից 86% ավելի շատ անվճար աշխատանք են անում, իսկ ամենախորը տարբերությունը գրանցվել է Թուրքիայում։

Euronews-ի հաղորդմամբ՝ Թուրքիայում կանայք օրական միջինը 305 րոպե (ավելի քան 5 ժամ) հատկացնում են անվճար աշխատանքներին, մինչդեռ տղամարդիկ՝ միայն 68 րոպե։ Սա նշանակում է, որ թուրք կանայք տղամարդկանցից 3.5 անգամ ավելի շատ են աշխատում առանց վարձատրության։ Այս ցուցանիշով Թուրքիան հիշյալ զեկույցում ներառված 23 եվրոպական երկրների շարքում զբաղեցնում է 1-ին տեղը։

Թուրքիայից հետո ամենաբարձր անհավասարությունը գրանցվել է Հարավային Եվրոպայում․ Պորտուգալիայում կանայք տղամարդկանցից 242%, Հունաստանում՝ 173%, իսկ Իտալիայում՝ 134% տարբերությամբ ավելի շատ անվճար աշխատանք են անում։ Իսկ ամենացածր տարբերությունը գրանցվել է Շվեդիայում, որտեղ կանայք տղամարդկանցից ընդամենը 29% (49 րոպե) տարբերությամբ են ավելի շատ աշխատում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031