Հայտնաբերվել է Կատմանդուում վայրէջքի ժամանակ աղետի ենթարկված օդանավի ինքնագրիչը:
Չինաստանի իշխանությունները կստեղծեն ԶԼՄ-ների վերահսկողության նոր կառավարական մարմին՝ Ռադիոյի եւ հեռուստատեսության գործերի կառավարման պետական գլխավոր վարչություն:
Այսօր «Մեդիա կենտրոնում» կազմակերպված «Վարչապետական դիկտատուրա՞, թե՞ պատասխանատու կառավարում» թեմայով քննարկման ժամանակ ազգագրագետ Հրանուշ Խառատյանն ասաց, որ Հայաստանում ցանկացած համակարգ նախ և առաջ ուժերի դասավորություն է:
Ադրբեջանի Լենքորանի շրջանի 51-ամյա բնակչուհի Մարիֆա Կաֆարովան, ով մարտի 12-ին ծանր վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց, մահացել է:
Ճապոնիայի բնակիչների ավելի քան 70 տոկոսը չի վստահում հրթիռամիջուկային փորձարկումները դադարեցնելու եւ Կորեական թերակղզու միջուկազերծման շուրջ երկխոսության ձեռնամուխ լինելու Փհենյանի պատրաստակամության վերաբերյալ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի խոսքերին:
Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն դաշնակիցներին համոզում է պահպանել կառավարող կոալիցիան եւ չգնալ վաղաժամկետ ընտրությունների՝ միասին աշխատել մինչեւ քառամյա ժամկետի ավարտը, որը լրանում է 2019 թվականի աշնանը։
Կուբայի Ժողովրդական իշխանության ազգային ժողովի (խորհրդարան) ընտրությունների արդյունքներով ընտրվել են բոլոր 605 պատգամավորները:
Պաշտոնական Անկարան բողոքի նոտա է հղել Գերմանիային՝ կապված այդ երկրում թուրքական մզկիթների վրա իրականացված վերջին հարձակումների հետ:
ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան, եզդի իրավապաշտպան և ակտիվիստ Նադյա Մուրադը հորդորել է Թուրքիային դադարեցնել հարձակումները սիրիական Աֆրինում, ինչի հետևանքով արդեն զոհվել է շուրջ 200 քաղաքացիական անձ:
Ամերիկացի քաղաքական տեսաբան ու մեկնաբան Լոուրենս Քուդլոուն կարող է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի գլխավոր տնտեսական խորհրդականի պաշտոնում նշանակվել Գերի Քոնի փոխարեն, որը հրաժարական է տվել:
ԱՄՆ-ը կտրուկ կրճատել է մարտական այն գործողությունների թիվը, որոնք կատարվում են թուրքական «Ինջիռլիկ» ավիաբազայից եւ դիտարկում է այնտեղ մշտական հիման վրա տեղավորված անձնակազմի թվաքանակի կրճատման հնարավորությունը:
«Ադմիրալ Էսսեն» ֆրեգատը, որը հանդերձված է «Կալիբր» թեւավոր հրթիռներով, Միջերկրական ծովում կմիանա ՌԴ-ի ռազմածովային ուժերի նավախմբին, տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը:
Լիբանան կատարած պաշտոնական այցի շրջանակում վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր Բեյրութում հանդիպել է Լիբանանի մի խումբ գործարարների հետ:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն արգելափակել է Սինգապուրի Broadcom կիսահաղորդիչներ արտադրողի կողմից Միացյալ Նահանգների Qualcomm կորպորացիայի գնումը:
ԱՄՆ-ի կոնգրեսականները հակառուսական պատժամիջոցների սաստկացմամբ են սպառնացել, եթե նախագահ Դոնալդ Թրամփը չսահմանի այն պատժամիջոցները, որոնք արդեն առաջարկված են Կոնգրեսի երկու պալատների կողմից:
Առաջիկա երկու ամսում Կորեական թերակղզում տեղի կունենան պատմական փոփոխություններ:
ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը Ռուսաստանին մեղադրել է Գլխավոր հետախուզական վարչության (ԳՀՎ) նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալի դեմ կատարված մահափորձի մեջ, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստիին:
Այցով Բաքվում գտնվող Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին եւ Ադրբեջանի նրա պաշտոնակից Արթուր Ռասիզադեն քննարկել են երկրների ռազմավարական գործընկերության, համագործակցության զարգացման եւ համատեղ տարածաշրջանային նախագծերի իրագործման հարցերը:
Ուղիղ հինգ տարի առաջ Առաքելական պալատի Սիքստինյան կապելլայում կայացած կոնկլավում Հռոմի կաթոլիկ եկեղեցու նոր հովվապետ ընտրվեց արգենտինացի կարդինալ Խորխե Մարիո Բերգոլիոն, որը եկեղեցական համայնքի պատմության մեջ առաջին անգամ վերցրեց Ֆրանցիսկոս անունը:
Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնում առաջադրել է Հրայր Թովմասյանի թեկնածությունը:
lragir.am-ը զրուցել է Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանի (Կոմանդոս) հետ
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը եւս մեկ տարով երկարացրել է Իրանի դեմ սահմանված պատժամիջոցները։
Լիբանան պաշտոնական այցի շրջանակում վարչապետ Կարեն Կարապետյանը մարտի 12-ի երեկոյան մասնակցել է Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրիի անունից ՀՀ վարչապետի պատվին տրված պաշտոնական ընթրիքին:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մարտի 11-ին Իջեւանի տարածաշրջանի Ազատամուտ համայնքում կայացել են ավագանու արտահերթ ընտրություններ: Ավագանու 9 տեղի համար գրանցվել է 15 թեկնածու, սակայն հետո` ընտրություններից 10 օր առաջ, 5 թեկնածու ինքնաբացարկ է ներկայացրել:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ քննարկել է մարտի 4-ին Սոլսբերիում Գլխավոր հետախուզական վարչության (ԳՀՎ) նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալի եւ նրա դստեր՝ Յուլյայի թունավորումը:
«Փաստ» թերթը գրում է. «ԱԺ–ի կողմից Արմեն Սարգսյանին ՀՀ նախագահի պաշտոնում ընտրելուց հետո մի տեսակ անհարմար իրավիճակ է ստեղծվել: Հասկանալի չէ, թե այս պահին որն է նորընտիր նախագահի ֆունկցիան եւ առհասարակ ընտրվելուց հետո մինչեւ երդմնակալությունը նա ինչով է զբաղվելու:
«Ժամանակ» թերթը գրում է. «Ադրբեջանը ԱԳՆ է հրավիրել Բաքվում ԱՄՆ դեսպանին եւ իր դժգոհությունն է հայտնել Միացյալ Նահանգներին՝ Արցախի նախագահ Բակո Սահակյանի ամերիկյան այցի կապակցությամբ:
«Իշխանության ներսում մտահոգված են, որ վարչապետի ընտրություններին ընդառաջ՝ քաղաքական դաշտում կարող են անսպասելի, տհաճ անակնկալներ տեղի ունենալ:
«Հրապարակ» թերթը գրում է. «Այս օրերին ՀՀ նոր նախագահ Արմեն Սարգսյանը գտնվում է Լոնդոնում եւ դեռ Հայաստան չի վերադառնա, կմեկնի Միացյալ Նահանգներ` հայ համայնքի հետ հանդիպման: Իրան ու Վրաստան եւս կմեկնի, սակայն պաշտոնն ստանձնելուց հետո:
«Հրապարակ» թերթը գրում է. «Կկարողանա՞ Բարձրագույն դատական խորհուրդը կատարել իր առաքելությունը՝ երաշխավորել դատարանների անկախությունը՝ հաշվի առնելով, որ ԲԴԽ-ն ղեկավարելու է ՍԴ նախագահ, իշխանությունների հետ հազար թելով կապված Գագիկ Հարությունյանը՝ հարցրինք սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանին։