
Բժիշկը թվարկել է սրտի համար ամենավտանգավոր սննդամթերքները

Հագեցած ճարպերի, ավելացված շաքարի և աղի պարունակությամբ սննդամթերքները կարող են վտանգավոր լինել սրտի համար: Այս մասին RT-ին տված հարցազրույցում բացատրել է «СберЗдоровье» բժշկական ընկերության էնդոկրինոլոգ Մարգարիտա Բելոուսովան։
Նրա խոսքով՝ ճարպոտ սնունդը, ինչպիսիք են արագ սնունդը և ճարպոտ միսը, կարող են բարձրացնել «վատ» խոլեստերինի մակարդակը: Հյութերը, քաղցրավենիքը, գազավորված ըմպելիքները և թխվածքաբլիթները, իրենց հերթին, մեծացնում են ճարպակալման ռիսկը:
«Աղի պարունակությամբ սննդամթերքի օգտագործումը նույնպես մեծացնում է արյան բարձր ճնշման ռիսկը: Այդպիսի սննդամթերքներից են վերամշակված սննդամթերքը, երշիկեղենը, հոթ-դոգերը, պահածոյացված մթերքները, թթու վարունգը, չիպսերը, սոուսները և խորտիկները»,- ասել է նա: Բժիշկը շեշտել է, որ մանրաթել և միկրոէլեմենտներ, մասնավորապես կալիում և մագնեզիում պարունակող սննդամթերքները օգտակար են սրտի հիվանդություն ունեցողների համար: