Ճապոնիայում իջեցրել են չափահասության տարիքը
Ճապոնիայի կառավարությունը մարտի 13-ին հավանություն է տվել չափահասության տարիքը 20-ից մինչեւ 18 նվազեցնելու վերաբերյալ օրենքին։ Սպասվում է, որ այդ նորման ուժի մեջ կմտնի 2022 թվականի ապրիլին եւ երիտասարդ ճապոնացիներին թույլ կտա, մասնավորապես, ավելի վաղ ամուսնանալ եւ իրենց անունով վարկեր վերցնել առանց ծնողների կողմից նախնական հավանության ու երաշխավորության:
Նոր օրենքի ընդունման կապակցությամբ համապատասխան ուղղումներ կմտցվեն երկրի քաղաքական օրենսգրքում՝ 19-րդ դարի վերջից ի վեր առաջին անգամ, երբ այն սկսեց գործել Ճապոնիայում: Չնայած ուղղումներին, 18-19 տարեկան անձանց առաջվա պես կարգելվի ծխել, ալկոհոլային արտադրանք օգտագործել եւ զբաղվել մոլախաղերով:
2016 թվականին Ճապոնիայում 20-ից մինչեւ 18 տարեկան են իջեցրել այն նվազագույն տարիքը, որը քաղաքացիներին թույլ է տալիս մասնակցել ընտրություններին: Կառավարության կարծիքով՝ դա պետք է նպաստի երկրի քաղաքական կյանքում երիտասարդության ավելի մեծ ներգրավմանը եւ ավագ դասարանցիների շրջանում քաղաքական գրագիտության բարձրացմանը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: