
Ճապոնիայում գտել են երկրի պատմության մեջ խոշորագույն գանձը

Սայտամայի պրեֆեկտուրայում գտել են Ճապոնիայում խոշորագույն դրամական գանձը, գտածոն ցուցադրված է Կումագայա քաղաքի պրեֆեկտուրայի մշակութային արժեքների պահոցում։
«Դա Ճապոնիայում մետաղադրամների խոշորագույն գտածոն է կավե սափորում: Այն նաեւ խոշորագույնն է հայտնաբերված մետաղադրամների թվով»,- ասված է թանգարանի հաղորդագրության մեջ: Գանձը հայտնաբերվել է Հասուդա քաղաքում միջնադարյան Մարտնչող թագավորությունների դարաշրջանի (XV – XVI դարի երկրորդ կես) ժամանակների պեղումների ժամանակ:
Գրեթե չվնասված սափորում, որի բարձրությունը կազմել է 70 սանտիմետր, գտնվել են 260 հազար պղնձե մետաղադրամներ: Հնագետները կարծում են, որ այն թաղվել է XV դարից հետո՝ անհանգիստ ժամանակներում ունեցվածքի պահպանման նպատակով, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: