Այս մասին այսօր հայտնել է Ադրբեջանի ՊՆ-ը:
Հաֆիզ Վելիևը և Աղամիր Աղամիրովը մեղավոր են ճանաչվել քրեական օրենսգրքի 274-րդ հոդվածով` «Պետական դավաճանություն»: Վճիռը կայացրել է Բաքվի դատարանը:
Մոսկվան կբողոքարկի Եվրամիության որոշումը` Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին: ИТАР-ТАСС-ի հաղորդմամբ` այս մասին հայտարարել է Եվրամիությունում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վլադիմիր Չիժիկովը:
Հայաստանը մոտ ապագայում կդառնա Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) լիիրավ անդամ: «Ռեգնում» գործակալության հաղորդմամբ` այս մասին Տաջիկստանի երիտասարդ դիվանագետների հետ հանդիպմանը հայտարարել է Ռուսաստանի Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:
Թերթի պաշտոնական կայքում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ թերթը հրատարակչությանը ավելի քան 20 հազար մանաթ (մոտ 25․4 հազար դոլար) է պարտք, որը չի կարողանում վերադարձնել՝ ֆինանսական ծանր կացության պատճառով:
Բրիտանական «The Independent» պարբերականը, հղում անելով իր աղբյուրներին, գրում է, որ Գերմանիան և Ռուսաստանը մշակում են խաղաղության գաղտնի ծրագիր, որի նպատակը Ուկրաինայի ճգնաժամի շուրջ փոխզիջման կայացումն է:
Ուկրաինայի խորհրդարանն այսօրվա նիստում չի ընդունել երկրի վարչապետ Արսենի Յացենյուկի հրաժարականը: Հայտնում է ռուսական ՌԻԱ Նովոստի գործակալությունը: Վարչապետին պաշտոնանկ անելու օգտին կողմ է քվեարկել ընդամենը 16 պատգամավոր:
Սիրիայի հայաշատ Հալեպ քաղաքի հայաբնակ Նոր գյուղ թաղամասում երեկ գրանցված հրասանդի արկի պայթյունի հետևանքով զոհերի թիվն աճել է:
Առաջարկում եմ, որ ավստրալահայերը պարզեն վարչապետ Թոնի Էբոթից` արդյոք արտգործնախարարը նրա հետ նախապես համաձայնեցրե՞լ է այդ խիստ վիրավորական նամակը: Եթե ոչ, ապա Հայ դատի հանձնախումբը պետք է պահանջի արտգործնախարարի անհապաղ պաշտոնանկությունը: Հայ դատի հանձնախումբը պետք է խնդրի Ավստրալիայի բոլոր երեք նահանգների խորհրդարաններին, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, ընդունել մի նոր բանաձև`դատապարտելով արտգործնախարար Բիշոպի ժխտողական դիրքորոշումը և կոչ անել վարչապետին հեռացնել նրան պաշտոնից…
Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ ԱՄՆ-ը միանում է Եվրամիությանը (ԵՄ) և նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ էներգետիկայի, ֆինանսական և ռազմական ոլորտներում: Հայտնում է բրիտանական BBC-ն:
Իրաքի կառավարությունը պայմանագիր է կնքել Ռուսաստանի հետ` ավելի քան մեկ միլիարդ ԱՄՆ դոլար արժողությամբ ռուսական ռազմական տեխնիկա և զինամթերք գնելու շուրջ: Զենքի առաջին խմբաքանակն արդեն հասել է Իրաք: Այս մասին հայտնում է ռուսական «Վեդոմոստի» թերթը: Նշվում է, որ Ռուսաստանը Իրաքին տրամադրելու է մասնավորապես հրետանային և ականանետային զինատեսակներ:
Եկեք բաց աչքերով նայենք այս հանցանքին և բաց սրտով վերաբերվենք զոհերին։ Ժամանակն է «ոչ» ասելու մարդկային թրաֆիքինգին։
Նրանցից մեկը հանդիսանում է ՌԴ քաղաքացի (Դիլգամ Ասկերով), իսկ մյուսը՝ Ադրբեջանի (Շահբազ Գուլիեվ):
2014թ. օգոստոսի 10-ին Թուրքիայում անցկացվելու է նախագահական ընտրությունների 1-ին փուլը: Թուրքիայի նախագահի պաշտոնի համար պայքարում են 3 թեկնածուներ՝ Ռեջեփ Թայիփ Էրդողան (իշխանություն), Էքմելեդդին Իհսանօղլու (ընդդիմություն), Սելահաթթին Դեմիրթաշ (քրդեր):
Կոմիտեի անդամների ուշադրությանը ներկայացվեց մանրամասն զեկույց Վրաստանում կրոնական փոքրամասնությունների նկատմամբ խտրականության մասին (հասանելի է ՄԱԿ-ի մարդու իրավունքների Կոմիտեի էջում), ինչպես նաև Վրաստանի Հայ Առաքելական, Հռոմեա-կաթոլիկական, Լյութերական և Բապտիստական եկեղեցիների առաջնորդների նամակը՝ ուղղված Կոմիտեի նախագահին (հասանելի է ՄԱԿ-ի մարդու իրավունքների Կոմիտեի էջում):
Էրդողանը «Kanal 7»-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ չի լինի «ավանդական նախագահ»` ակնարկելով, որ Սահմանադրությունը երկրի ղեկավարին ընձեռում է աննախադեպ լիազորություններով:
Բրյուսելում շարունակվում է Եվրամիության անդամ-պետությունների դեսպանների հանդիպումը, որի ժամանակ նրանք պետք է համաձայնեցնեն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցները` որպես պատասխան Ուկրաինայում Կրեմլի քաղաքականությանը:
Նա խոսել է պաղեստինյան ժողովրդի համախմբման անհրաժեշտության մասին, իսկ Իսրայելի գործողությունները Գազայի հատվածում անվանել է ցեղասպանություն. «Սա ցեղասպանություն է, որն իրականացնում է սիոնիստական ռեժիմը: Սա պատմական աղետ է: Անհրաժեշտ է դատապարտել և պատժել բոլոր նրանց, ովքեր պատասխանատու են այս հանցագործության համար: Ողջ աշխարհը, առաջին հերթին` իսլամական աշխարհը պետք է զինի պաղեստինցիներին»:
ԱՄՆ Ֆլորիդա նահանգում ափի վրա ընկել է մեկ շարժիչ ունեցող Piper Cherokee ինքնաթիռը: Ինչպես տեղեկացնում է itar-tass-ը, տեղեկան ինքնակառավարման մարմինները հայտնել են, որ ավիավթարի արդյունքում մահացել է մի տղամարդ, ով զբոսնելիս է եղել ափին: Վիրավորվել է նրա դուստրը, ով հոսպիտալացվել է: Բժիշկներն աղջկա վիճակը ծանր են գնահատում: Ինքնաթիռի մեջ եղել է երկու անձ՝օդաչուն և մեկ ուղևոր, ովքեր չեն տուժել:
«Ինքնաթիռի այդ սարսափելի կործանումից հետո Եվրամիությանը պարզապես անհրաժեշտ է ավելի խիստ լինել Վլադիմիր Պուտինի հանդեպ»,- ավելացրել է Քլեգը:
Նախագահը բարեգործական կազմակերպությունների օգնությամբ ընտրել է ծայրահեղ աղքատության մեջ գտնվող 10 ընտանիքների, որոնցից յուրաքանչյուրին կտրամադրվի 537-ական եվրո գումար:
Իրանի նախագահ Հասան Ռոուհանին ծրագրում է պաշտոնական այցով ժամանել Հայաստան` քննարկելու տարածաշրջանային և միջազգային վերջին զարգացումները: Այս մասին իրանական «Ֆարս» լրատվական գործակալության հետ զրույցում ասել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեյիսին:
«Ղրիմը Ռուսաստանի մասն է: Ղրիմի հարցով որևէ բանակցություն որևէ մեկի հետ չի եղել, չկա և չի կարող լինել»,- «ИТАР-ТАСС»-ի հաղորդմամբ` այսօր լրագրողների հետ ճեպազրույցում այսպիսի հայտարարություն է արել Ռուսաստանի Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:
Քրեական գործին ներգրավվել են նաև ներքին գործերի նախկին նախարար Վանո Մերաբիշվիլին, նախկին գլխավոր դատախազ Զուրաբ Ադեիշվիլին, պաշտպանության նախկին նախարար Դավիթ Կեզերաշվիլին և Թբիլիսիի նախկին քաղաքապետ Գիգի Ուգուլավան:
Ադրբեջանի քաղաքացի Օրհան Զեյնալովը Մոսկվայի քաղաքային դատարանի վճռով դատապարտվել է 17 տարվա ազատազրկման: Ինչպես հաղորդում է itar-tass գործակալությունը, դատարանը Զեյնալովին մեղավոր է ճանաչել Եգոր Շրբակովի սպանության մեջ և մասնակիորեն բավարարել ներկայացված քաղաքացիական հայցը: Հօգուտ տուժողի իրավահաջորդի նրանից դատարանի վճռով կբռնագանձվի 3 մլն ռուբլի:
Թբիլիսիում և ողջ Վրաստանի տարածքում վերականգնվել է էլեյկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է:
Ինչպես տեղեկացնում է ntv.ru-ն, մեղադրողը պահանջել է Զեյնալովին դատապարտել 18 տարվա ազատազրկման, ինչպես նաև հօգուտ տուժողի նրանից բռնագանձել 5 մլն ռուբլի:
Այս մասին է վկայել բրյուսելյան Bruegel հետազոտական կենտրոնի անցկացրած հետազոտությունը:
Մոլդովայի հյուսիսային շրջանների ֆերմերները երեկ կես ժամով փակել են Ատակի-Մոգիլյով-Պոդոլսկի ավտոմայրուղին:
Այս մասին այսօր հայտնել է ՌԴ ՊՆ-ը: