Բաժիններ՝

Մուհամմեդ Ալիի մարմինը տեղափոխվել է Լուիսվիլ՝ նրա հայրենի քաղաք

Մուհամմեդ Ալիի մարմինը տեղափոխող ինքնաթիռը կիրակի վայրէջք է կատարել լեգենդար բռնցքամարտիկի հայրենի քաղաքում՝ Լուիսվիլում (Քենտուքի նահանգ), որտեղ տեղի կունենա հուղարկավորությունը, հայտնում է AP-ն:

Մուհամմեդ Ալին կյանքից հեռացել է ուրբաթ օրը՝ կյանքի 75-րդ տարում Ֆենիքսի (ԱՄՆ) հիվանդանոցներից մեկում, որտեղ անցկացրել է մի քանի օր՝ կապված շնչառական խնդիրների հետ: Մարզիկը տառապում էր Պարկինսոնի հիվանդությամբ, որը նրա մոտ ախտորոշվել էր 1984թ.:

Մուհամմեդ Ալին ամենահայտնի բռնցքամարտիկներից էր, ծանր քաշային կարգում՝ աշխարհի բացարձակ չեմպիոն (1964-1966, 1974-1978), 5 անգամ արժանացել է «Տարվա բռնցքամարտիկ» և «Տասնամյակի բռնցքամարտիկ» տիտղոսներին:

Կարիերայի ավարտից հետո նա դարձել էր ՅՈՒՆԻԵՖ-ի բարի կամքի դեսպան (1998-2008): Իր կարիերայի ընթացքում ամերիկացի բռնցքամարտիկն անցկացրել է 61 մարտ, հաղթանակել 56-ում (37-ը՝ նոկաուտով):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս