Արևմուտքի գերիշխանության դարաշրջանն ավարտված է. Թուրքիայի կուրությունը սպառնում է ազգային անվտանգությանը

«Nefes» պարբերականի իր հերթական հոդվածում թուրք հանրահայտ վերլուծաբան Սոներ Յալչընն անդրադարձել է համաշխարհային տնտեսական ուժերի վերադասավորմանը և կոչ արել Անկարային՝ վերանայել իր արտաքին քաղաքական հին սովորությունները:

Հեղինակը նշում է, որ երկու հարյուր տարի առաջ Թուրքիայի շրջադարձը դեպի Արևմուտք ռացիոնալ քայլ էր, քանի որ հենց այնտեղ էին կենտրոնացված տեխնոլոգիաները, կապիտալն ու արդյունաբերությունը: Սակայն այսօր, ըստ նրա, անցյալի ճշմարտություններին կուրորեն հավատարիմ մնալը վերածվել է Թուրքիայի ազգային անվտանգության գլխավոր ռիսկի:

Յալչընը փաստարկում է համաշխարհային նոր հսկաների ի հայտ գալը.

Չինաստանը վերածվել է աշխարհի խոշորագույն տնտեսության՝ ըստ գնողունակության պարիտետի:

Հնդկաստանն իր տնտեսական ցուցանիշներով առաջ է անցել Գերմանիայից և Ճապոնիայից:

Ռուսաստանը, հակառակ բոլոր կանխատեսումների, դիմակայեց ուկրաինական հակամարտության սկսվելուց հետո կիրառված պատժամիջոցների ճնշմանը և պահպանեց իր ազդեցությունը էներգետիկ շուկաներում:

«ԲՐԻԿՍ (BRICS) երկրների բաժինը համաշխարհային արտադրության մեջ հավասարվել է «Մեծ յոթնյակի» (G7) ցուցանիշներին՝ ակնառու կերպով ապացուցելով, որ Արևմուտքի դոմինանտության դարաշրջանն ավարտված է»,- եզրափակում է Սոներ Յալչընը

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930