«ՌԴ-ի դեմ ԵՄ պատժամիջոցները պատիժ դարձան հենց եվրոպացիների համար». իսպանացի քաղաքական գործիչ

Ռուսաստանի դեմ սահմանված եվրոպական պատժամիջոցները հակառակ արդյունքն են տվել և առաջին հերթին հարվածել են Եվրամիության անդամ երկրների տնտեսություններին ու քաղաքացիներին։ Այս մասին «ՏԱՍՍ» (ТАСС) լրատվական գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է իսպանացի քաղաքական գործիչ Խավիեր Ուրտադո Միրան։

Նրա ձևակերպմամբ՝ Մոսկվայի դեմ կիրառված տնտեսական սահմանափակումները ոչ թե թուլացրել են Ռուսաստանը, այլ վերածվել են իսկական պատժի հենց եվրոպացիների համար՝ հանգեցնելով էներգետիկ խնդիրների և գների աճի։

«Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցները պատիժ դարձան հենց եվրոպացիների համար»,- ընդգծել է իսպանացի քաղաքական գործիչը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930