Սոներ Յալչըն. «Թուրքիայի ապագան այլևս չի ձևավորվում ԵՄ կուլիսներում. Օզելը պետք է խոսի նոր իրականության լեզվով»

Թուրքիայի արտաքին քաղաքականության վերակողմնորոշման և աշխարհաքաղաքական նոր մարտահրավերների մասին ուշագրավ հոդվածով է հանդես եկել թուրք վերլուծաբան Սոներ Յալչընը «Nefes» պարբերականում՝ անդրադառնալով երկրի քաղաքական էլիտայի, մասնավորապես՝ ընդդիմության առաջնորդ Օզգյուր Օզելի առջև ծառացած «աշխարհաքաղաքական հասունության քննությանը»։

Հեղինակի պնդմամբ՝ Անկարայի ապագան այլևս չի որոշվում բացառապես Եվրոպական միության միջանցքներում, մինչդեռ թուրք քաղաքական գործիչները հանցավոր կերպով անտեսում են Սև ծովից մինչև Կասպից ծով և Կենտրոնական Ասիայից մինչև Հնդկական օվկիանոս ձգվող տրանսպորտային, առևտրային և էներգետիկ նոր զարկերակները։

«Խոսքը Արևմուտքի և Եվրասիայի միջև պրիմիտիվ ընտրություն կատարելու մասին չէ, այլ ուժի իրական կենտրոնները տեսնելու տարրական ունակության։ Արտաքին քաղաքականությունը պետք է կառուցվի ապագայի քարտեզի, այլ ոչ թե անցյալի հաջողությունների հիման վրա»,- ընդգծել է Յալչընը։

Ըստ վերլուծաբանի՝ «Ժողովրդահանրապետական» կուսակցության (CHP) նախագահ Օզգյուր Օզելի համար գլխավոր մարտահրավերն այսօր ոչ թե ՆԱՏՕ-ին իր լոյալության աստիճանն ապացուցելն է, այլ նոր ձևավորվող իրականության լեզվով խոսելու պատրաստակամությունը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930