Էրդողան. «Թուրքիայում ընդդիմության դեֆիցիտ կա, CHP-ն թաղված է ներքին կռիվների մեջ»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, «Արդարություն և զարգացում» կուսակցության (AK Parti) Անկարայի կառույցի հետ հանդիպման ժամանակ, հայտարարել է երկրում որակյալ ընդդիմության լուրջ պակասի մասին։

Իր ելույթում Էրդողանը նշել է, որ ցավով է հետևում երկրի երկրորդ ամենամեծ քաղաքական ուժի՝ ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (CHP) ներկայիս վիճակին, որն, ըստ նրա, հայտնվել է ներքին պառակտումների մեջ։

«Մենք ցավով ենք տեսնում, թե ինչպես է երկրի երկրորդ խոշորագույն կուսակցությունը թաղված ներքին կռիվների և աթոռակռվի մեջ։ Նույնիսկ եթե խոսքը մեր մրցակցի մասին է, մենք ճիշտ չենք համարում, որ Թուրքիայի երկրորդ մեծ կուսակցությունն ասոցացվի միայն կոնֆլիկտների ու լարվածության հետ»,- ընդգծել է Էրդողանը։

Թուրքիայի ղեկավարը հավելել է, որ իրենց քաղաքական ուժն այդպես էլ չի կարողանում արժանի մրցակից գտնել երկրի քաղաքական դաշտում։

«Մեր մակարդակին և որակին համապատասխանող ընդդիմության փնտրտուքները շարունակվում են նաև այսօր»,- հայտարարել է նախագահը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930