Բաժիններ՝

Իրանի և Եվրոպայի գործարարները պայմանավորվածություն են ձեռք բերել 3 մլրդ դոլար արժողությամբ գործարքների շուրջ

Իրանի արտգործնախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆի՝ վերջերս կատարած եվրոպական շրջագայության ընթացքում իրանական ընկերությունները պայմանավորվածություն են ձեռք բերել 3 միլիարդ դոլար արժողությամբ գործարքների շուրջ, գրում է իրանական Donya-e-Eqtesad թերթը:

Պարբերականի տեղեկություններով՝ իրանական ընկերությունների ներկայացուցիչները, որոնք եղել են Զարիֆի պատվիրակության կազմում, համագործակցության վերաբերյալ մի շարք փաստաթղթեր են ստորագրել Լեհաստանի, Ֆինլանդիայի, Լատվիայի ու Շվեդիայի ընկերությունների հետ:

Ինչպես հայտնել է Իրանի Առևտրային պալատի փոխնախագահ Մուհամմեդ Ռեզա Անսարին, իրանական ու եվրոպական ընկերությունները ստորագրել են մի շարք փոխըմբռնման հուշագրեր:

Իրանի ԱԳՆ ղեկավարը գլխավորել է երկրի տնտեսական ու քաղաքական պատվիրակությունը Եվրոպա կատարած այցի ընթացքում, որը սկսվել էր մայիսի 29-ին: Նպատակը երկրի առևտրատնտեսական կապերի զարգացումն էր:
Ավելի վաղ հաղորդվել է, որ իրանական բիզնես պատվիրակության ներկայացուցիչները

ստորագրել են մինչև 1,2 միլիարդ դոլարի համագործակցության մասին փաստաթղթեր լեհական ու ֆիննական ընկերությունների հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս