Բաժիններ՝

Հալեպում ռազմական ինքնաթիռ է կործանվել

Սիրիայի Հալեպ քաղաքի մերձակայքում կործանվել է դեռևս չնույնականացված ռազմական ինքնաթիռ: Այս մասին հայտնում է Մեծ Բրիտանիայում տեղակայված Մարդու իրավունքների սիրիական կենտրոնը, հայտնում է Reuters-ը:

«Հալեպից հյուսիս ընկած գյուղական բնակավայրում, որտեղ իսլամիստները կռվում են սիրիական բանակի ու Իրանի կողմից աջակցություն վայելող ուժերի դեմ, կործանվել է չնույնականացված ռազմական ինքնաթիռ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Միաժամանակ, իրավապաշտպաններն ընդգծել են, որ չունեն տեղեկություն ինքնաթիռի կործանման մասին:

Նշվում է, որ աղետը տեղի է ունեցել այն շրջանում, որտեղ ռազմական գործողություններ են ընթանում «Ան-Նուսրա ճակատի» և Բաշար Ասադի բանակի միջև:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930