Մահացել է հայտնի գործարար Թեմուր Ուգուլավան
Գործարար և վրացական հյուրընկալության ոլորտի ականավոր ներկայացուցիչ Թեմուր Ուգուլավան մահացել է ծանր հիվանդությունից հետո։
Ուգուլավայի մահվան մասին տեղեկությունը հունիսի 22-ին հայտնել են նրա մերձավորները և ընկերները։
Rooms hotels և Adjara Group խոշոր ընկերությունների հիմնադիր Թեմուր Ուգուլավան 56 տարեկան էր։
Նա բուժվում էր արտերկրում վերջերս պարզված ծանր ախտորոշումից հետո։
Նրա բիզնեսն առնչվում էր Թբիլիսիի, Կազբեգիի, Կոխտայի և Բաթումիի Rooms hotels հյուրանոցների ցանցի, «Ստամբա», «Լոլիտա» հյուրանոցների, «Ֆաբրիկա» հյուրանոցի, «Ուդաբնո» հյուրանոցների և Վրաստանի այլ բիզնես օբյեկտների հետ։
Թեմուր Ուգուլավան նաև «Աջարաբեթ» խաղատների ընկերության սեփականատերն էր, որը վաճառել է 2019 թվականին։
Aliq.ge

