Բաժիններ՝

Ցանցահենները կոտրել են Ցուկերբերգի օգտահաշիվը սոցցանցերում. ԶԼՄ-ներ

OurMine Team խմբի ցանցահենները մատչում են ստացել Facebook կայքի հիմնադիր Մարկ Ցուկերբերգի Twitter, LinkedIn ու Pinterest սոցցանցերի օգտահաշիվներին, հայտնում է VentureBeat-ը:

Գործարարի Twitter-յան ու Pinterest-յան էջերում, որոնք նա օգտագործում էր վերջին մի քանի տարում, ցանցահենները տեղադրել էին հաղորդագրություններ, որոնք տեղեկացնում էին օգտահաշիվները կոտրելու ու ցանցահենների հետ կապվելու առաջարկի մասին:

1826511

Չարտոնված մատչումի համար խմբավորումն օգտագործել է տվյալներ, որոնք ստացվել էին LinkedIn ցանցի օգտահաշիվների վերջին արտահոսքից:

1826512 (2) Ամենայն հավանականությամբ, Ցուկերբերգն օգտվել է միանման ծածկագրերից տարբեր ռեսուրսներում:

1826510

Twitter-ն օպերատիվորեն արձագանքել է հրապարակմանը՝ սառեցնելով Ցուկերբերգի օգտահաշիվը, ապա այն վերադարձրել է միկրոբլոգ նորմալ վիճակում:

1826508

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս