Բաժիններ՝

Ֆրանսիայի մայրուղում թալանել են Բելգիայի արքայադուստր Աստրիդին

Բելգիայի արքայադուստր Աստրիդը՝ Բելգիայի թագավոր Ֆիլիպի հարազատ քույրը, թալանվել է, հայտնում է Figaro թերթը:

Դեպքը տեղի է ունեցել անցած շաբաթ А86 մայրուղում՝ Փարիզից ոչ հեռու, սակայն ԶԼՄ-ներին դրա մասին նոր է հայտնի դարձել:

Գողերը կոտրել էին մեքենայի ապակին, որով երթևեկել է արքայադուստրը: Գողերը տիրացել են նրա պայուսակին, որտեղ եղել են փաստաթղթեր և կանխիկ գումար՝ մոտ 2000 եվրոյի չափով:

Գողության հետաքննությամբ զբաղվում է Սեն Դենի դեպարտամենտի ոստիկանությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս