Բաժիններ՝

Էրդողանը Գերմանիային և Ֆրանսիային մեղադրել է ցեղասպանության մեջ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Գերմանիային և Ֆրանսիային մեղադրել է Ռուանդայում և Նամիբիայում ցեղասպանություն իրականացնելու մեջ, հայտնում է Daily Sabah-ը:

«Ո՞վ է կանգնած Ռուանդայի կոտորածների հետևում: Սակայն այդ մասին ընդւոնված չէ խոսել»,- ասել է Էրդողանը:

Մեկնաբանելով Հայոց ցեղասպանության վերաբերյալ Գերմանիայի Բունդեսթագի կողմից ընդունված բանաձևը՝ Էրդողանը հայտարարել է, որ Գերմանիան, բացի Հոլոքոսթից, մեղավոր է նաև Նամիբիայի 100 հազար բնակչի սպանության մեջ:

«Այս պահին մենք խնդիր չունենք մեր պատմության հետ: Մեր պատմության մեջ չի եղել ոչ մի կոտորած, մեր պատմությունը կարեկցության ու բարեգթության պատմություն է»,- հայտարարել է Էրդողանը:

Հիշեցնենք, որ հունիսի 2-ին Բունդեսթագը բանաձև է ընդունել, որը ցեղասպանություն է որակել Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային ոչնչացումը 1915-1916թթ.:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս