Ֆիդանը եկել էր՝ Մոսկվային համոզելու ճանաչել Հայաստանի ընտրությունները. Բաքուն ցանկանում է ադրբեջանցիներին վերաբնակեցնել Սյունիքում. Ալեքսանդր Անանև

168TV-ի «Թրիգեր» հաղորդաշարի հյուրը ՌԴ ԱԳՆ պաշտոնաթող ավագ խորհրդական Ալեքսանդր Անանևն է:

Զրույցի ընթացքում քննարկվել են տարածաշրջանային և միջազգային օրակարգի առանցքային հարցեր։

Հատուկ ուշադրություն է դարձվել Հայաստանում խորհրդարանական ընտրություններից հետո Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի՝ Մոսկվա կատարած այցին, ինչպես նաև Հարավային Կովկասի արդի աշխարհաքաղաքական գործընթացներում Ռուսաստանի և Թուրքիայի դերին։

Հաղորդման մասնակիցները քննարկել են նաև Եվրոպական միության և Եվրասիական տնտեսական միության հետ Հայաստանի փոխգործակցության հեռանկարները, արտաքին քաղաքական տարբեր սցենարների հնարավոր քաղաքական և տնտեսական հետևանքները։

Կարդացեք նաև

Քննարկման առանձին թեմա է դարձել Դիլիջանում կայացած Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի և Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի աշխատանքային հանդիպումը, ինչպես նաև դրա հնարավոր ազդեցությունը տարածաշրջանային գործընթացների և բանակցային օրակարգի վրա։

Բացի այդ, հաղորդման ընթացքում դիտարկվել է TRIPP նախաձեռնությունը՝ Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի զարգացման և տարածաշրջանային անվտանգության ու տրանսպորտային-լոգիստիկ նախագծերի վրա դրա պոտենցիալ ազդեցության համատեքստում։

Հայկ Դերզյան

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930