ԵՄ-ն այժմ քննարկում է ոչ թե Ռուսաստանի հետ բանակցությունները, այլ Մոսկվայի վրա ճնշումը. Կոշտա
Եվրոպական միությունը ներկայում քննարկում է ոչ թե Ռուսաստանի հետ բանակցությունների, այլ Մոսկվայի վրա ճնշում գործադրելու և Ուկրաինային աջակցելու ուղիները։ Այս մասին հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան՝ պատասխանելով լրագրողների հարցերին ԵՄ-Մոլդովա գագաթնաժողովից հետո։
«Ցավոք, մենք այժմ չենք խոսում բանակցությունների մասին»,- մեջբերում է ՏԱՍՍ-ը Կոշտայի խոսքերը՝ նշելով, որ Մոսկվան պատրաստ չէ երկխոսության։
Եվրոպական խորհրդի նախագահն ընդգծել է, որ ԵՄ-ն չի ցանկանում հանդես գալ միջնորդի դերում։

