Ռուսաստանը և Իրանը քննարկել են Լիբանանում հրադադարի պահպանման հարցը
Ռուսաստանն ու Իրանը Մոսկվայում կայացած արտաքին գործերի նախարարությունների խորհրդակցությունների ընթացքում ընդգծել են Իսրայելի զորքերի Լիբանանից հնարավորինս շուտ դուրսբերման անհրաժեշտությունը։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի ԱԳՆ-ն։
Ընդգծվել է Լիբանանի տարածքից իսրայելական զինված ուժերի արագ դուրսբերման անհրաժեշտությունը, ինչպես նաև վերահաստատվել է այդ երկրի ինքնիշխանության, միասնության և տարածքային ամբողջականության աջակցման սկզբունքային դիրքորոշումը։
Կողմերը նաև կարևորել են Մերձավոր Արևելքի հակամարտության բոլոր մասնակիցների կողմից Վաշինգտոնի և Թեհրանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների խիստ պահպանումը։ Բացի այդ, նշվել է Լիբանան–Իսրայել սահմանային գոտում հրադադարի ռեժիմը կայուն և երկարաժամկետ դարձնելու անհրաժեշտությունը:

