Ադրբեջանական պատվիրակությունը Թեհրանում կմասնակցի Ալի Խամենեիի հրաժեշտի արարողությանը
Ադրբեջանի պատվիրակությունը՝ Միլլի Մեջլիսի խոսնակ Սահիբա Գաֆարովայի գլխավորությամբ, կմասնակցի Իրանի նախկին Գերագույն առաջնորդ այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեիի հրաժեշտի արարողությանը։
Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, Ալի Խամենեիի հրաժեշտի արարողությունը տեղի կունենա հուլիսի 4-5-ը Թեհրանի «Մոսալլա» համալիրում, որից հետո նրա մարմինը կտեղափոխվի Ղոմ քաղաք։
Ղոմում հրաժեշտի արարողությունից հետո, ըստ կտակի, այաթոլլան կհուղարկավորվի հուլիսի 9-ին Մաշհադում։
Հիշեցնենք, որ Սեյեդ Ալի Խամենեին զոհվել է փետրվարի 28-ին Թեհրանին ԱՄՆ-ի և Իսրայելի հասցրած համատեղ հարվածի հետևանքով՝ իր ընտանիքի մերձավոր անդամների հետ միասին։ Այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեիի իրավահաջորդ է ընտրվել է նրա որդին՝ Մոջթաբա Խամենեին։

