Բաժիններ՝

Թուրքական Unit International ընկերությունը Իրանում կկառուցի 7 էլեկտրակայան

Թուրքական Unit International էներգետիկ ընկերությունը համաձայնություն է ձեռք բերել Իրանի էներգետիկայի նախարարության հետ 4․2 միլիարդ դոլար ընդհանուր արժողությամբ 7 գազային էլեկտրակայան կառուցելու հարցում, հայտնում է Reuters գործակալությունը:

Գործակալության հաղորդմամբ՝ էլեկտրակայանները կկառուցվեն Իրանի 7 տարբեր շրջաններում:

Էլեկտրակայանների գումարային հզորությունը կկազմի 6.020 ՄՎտ:
Շինարարությունն սկսելու մասին համաձայնագիրը կողմերը ստորագրել են հունիսի 1-ին Իրանի մայրաքաղաք Թեհրանում:

Ինչպես հայտարարել է Unal Aysal ընկերության սեփականատերը, էլեկտրակայանները կծածկեն Իրանի էներգետիկ պահանջմունքների 10 տոկոսը:

Էլեկտրականների շինարարությունը նախատեսվում է սկսել 2017 թվականի առաջին եռամսյակում, հայտնում է գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930