Բաժիններ՝

Լեհաստանում մեկնարկում են ՆԱՏՕ-ի լայնամասշտաբ զորավարժությունները

Այսօր Լեհաստանում մեկնարկում են ՆԱՏՕ-ի լայնամասշտաբ զորավարժությունները, հայտնում է «Էխո Մոսկվա» ռադիոկայանը:

Ինչպես հաղորդվում է, զորավարժություններին կմասնակցեն ռեկորդային թվով զինծառայողներ՝ 31 հազար մարդ 24 երկրից: Բացի այդ՝ ներգրավվելու է 3000 միավոր ռազմական տեխնիկա:

Զորավարժությունների սցենարը թույլ է տալիս ստուգել մասնակիցների պատրաստվածության մակարդակը՝ արձագանքելու սպառնալիքների ողջ սպեկտրին, այդ թվում՝ հիբրիդային սպառնալիքին, հայտնում է Լեհաստանի պաշտպանության նախարարությունը:

Աելի վաղ հաղորդվել էր, որ ՆԱՏՕ-ն կուժեղացնի ներկայությունը Լեհաստանում Վարշավայում կայանալիք դաշինքի արդյունքով, սակայն զինծառայողների հստակ թվաքանակն ու տեղակայման վայրը քննարկվում էր:

Վարշավայում ՆԱՏՕ-ի գագաթաժողովը մեկնարկելու է հուլիսի սկզբին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930