Բաժիններ՝

Brent ապրանքանիշի նավթի 1 բարելը գերազանցել է 50 դոլարը

Brent ապրանքանիշի նավթի օգոստոսյան ֆյուչերսների գինը Միջմայրցամաքային բորսայի աճուրդի ընթացքում այսօր գերազանցել է 1 բարելի դիմաց 50 դոլարը, հայտնում է BBC-ն:

Երևանի ժամանակով ժ.8:55-ին Brent ապրանքանիշի նավթի գինը բարձրացել է 0,89%-ով՝ կազմելով 50,09 դոլար:

WTI ապրանքանիշի նավթի հուլիսյան ֆյուչերսների գինը բարձրացել է 1,05%-ով՝ կազմելով 1 բարելի դիմաց 49,14 դոլար:

Հունիսի 2-ին Վիեննայում կայացած ՕՊԵԿ-ի գագաթաժողովի ժամանակ մասնակիցները չեն կարողացել պայմանավորվել նավթի արդյունահանման սահմանափակման շուրջ: Այդուհանդերձ, նավթի գինը սկսեց բարձրանալ այն հաղորդագրությունների ֆոնին, թե դրա պահուստները ԱՄՆ-ում զգալիորեն կրճատվել են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս