Բաժիններ՝

Ադրբեջանցի իրավապաշտպան Ինթիգամ Ալիևին ժամանակավորապես թույլատրել են հեռանալ երկրից

Ադրբեջանի իշխանություններն իրավապաշտպան Ինթիգամ Ալիևին թույլատրել են ժամանակավորապես հեռանալ երկրից՝ մասնակցելու Ստրասբուրգում կայանալիք միջազգային համաժողովին, հայտնում է contact.az-ը:

Նրա տեղաշարժման սահմանափակումները կապված են պայմանական ազատազրկման հետ, սակայն հունիսի 2-ին Սումգայիթի քաղաքային դատարանը թույլատրել է Ալիևին 10 օրով դուրս գալ երկրից:

Կիրակի օրը նա մեկնել է Ստրասբուրգ, որտեղ հունիսի 6-7-ը մասնակցելու է ԵԽ երկրներում քաղաքացիական հասարակության զարգացման խնդիրներին նվիրված համաժողովին, հայտնել է իրավապաշտպանի որդին՝ Նեջմին Քամիլը: Ինթիգամ Ալիևը ելույթ է ունենալու համաժողովին, որին մասնակցելու են դիվանագետներ, միջազգային կառույցների ներկայացուցիչներ, փորձագետներ:

Համաժողովի մասնակիցները կքննարկեն ԵԽ երկրներում հասարակական կազմակերպությունների գործունեության համար սահմանափակումների խնդիրները ու անկախ աղբյուրներից դրանց ֆինանսավորման հարցերը:

Ադրբեջանցի իրավապաշտպանը կալանավորվել էր 2014 թվականի օգոստոսին: Նա մեղավոր էր ճանաչվել տնտեսական հանցանքներ իրականացնելու մեջ և դատապարտվել 7.5 տարվա ազատազրկման:

Մարտի 28-ին նրա ազատազրկման ժամկետը փոխարինվել է պայմանական ազատազրկմամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս