Գերմանիան վախենում է չեղյալ հայտարարել Ուկրաինայի և Վրաստանի հետ վիզաները «գողական խմբերի» պատճառով. Welt
Գերմանիայի կառավարական շրջանակներում աճում է դժգոհությունը՝ կապված Եվրամիության կողմից վիզաները Ուկրաինայի, Վրաստանի, ինչպես նաև Կոսովոյի համար չեղյալ հայտարարելու հետ: Գերմանացիները մտավախություն ունեն՝ կապված վրացի «գողական խմբերի» ու ներգաղթյալների հոսքի հետ, գրում է Die Welt-ը: Պարբերականի տեղեկություններով՝ այդ առնչությամբ խորհրդարանում՝ փակ դռների հետևում կայացած խորհրդակցության ժամանակ, իր մտահոգությունն է հայտնել Գերմանիայի ներքին գործերի նախարար Թոմաս դե Մեզյերը:
Մասնավորապես, նա դա բացատրել է օտարերկրյա հանցավոր խմբավորումների կողմից Գերմանիայում գողությունների ավելացմամբ:
Նրա խոսքով՝ հատկապես գերմանացի իրավապահների համար շատ խնդիրներ են ստեղծում վերջին շրջանում Վրաստանից ժամանած չարագործները:
Կազմակերպված հանցավորությունն այդ երկրում լուրջ խնդիր է դարձել, հայտարարում են Բեռլինի կառավարական աղբյուրները:
Այդկերպ Գերմանիան հանդես է գալիս հատուկ փոփոխությունների սահմանման օգտին, որով ԵՄ անդամ առանձին պետությունների համար առանց վիզային ռեժիմը կարող է հետ կանչվել: Այս հարցում Գերմանիային իր համերաշխությունն է հայտնում Ֆրանսիան:
Այդ պատճառով Եվրամիության ներքին գործերի և արդարադատության նախարարները ստիպված են հետ քաշվել առաջնային պլանից ու կանաչ լույս չտալ առանց վիզային ռեժիմին:
Բրյուսելում դա, ինչպես նաև Արևելյան Եվրոպայի երկրներում, ամենայն հավանականությամբ, հարուցելու է դժգոհություն, գրում է Die Welt-ը: Բեռլինը հանդես է գալիս նաև վիզաների փուլային չեղյալ հայտարարման օգտին:
Գերմանացի բազմաթիվ քաղաքական գործիչներ դեմ են վիզաները չեղյալ հայտարարելուն, մասնավորապես Գերմանիայի ֆինանսների նախկին նախարար Պեր Շտայնբրյուկը: