Էրդողանն առաջարկել է Բունդեսթագում թուրք պատգամավորների արյունը փորձաքննության ենթարկել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չի դադարում տարբեր հարթակներից ելույթների ժամանակ դատապարտել Գերմանիային Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հարցում:

«Հե~յ, Գերմանիա, տես, նորից եմ ասում` նախ և առաջ Հոլոքոստի, Նամիբիայում շուրջ 100 հազար նամիբիացու սպանելու, ոչնչացնելու հաշիվը կտաս»,- «Անադոլու» գործակալության փոխանցմամբ՝ այս մասին նա հայտարարել է Սաբահաթթին Զաիմ համալսարանի ավարտական արարողության ժամանակ՝ նշելով, թե Գերմանիան ամենաքիչն իրավունք ուներ խորհրդարանում Հայոց ցեղասպանության շուրջ քվեարկություն կազմակերպելու:

Նա կրկին հիշեցրել է իր երկրում շուրջ 100 հազար հայի գտնվելու փաստի մասին` նշելով, թե բոլորին «Հայաստան կուղարկեին, եթե հայերի թշնամին լինեին»:

Էրդողանը հրավիրել է ուսումնասիրելու թուրքական արխիվները և միայն դրանից հետո իրենց դեմ մեղադրանքներ ներկայացնելու:

Նա անդրադարձել է նաև Բունդեսթագում Հայոց ցեղասպանության բանաձևն ազգությամբ թուրքերի կողմից պատրաստելու փաստին`ասելով. «Ի՞նչ թուրք: Նրանց արյունը պետք է լաբորատորիական փորձաքննության ենթարկել»:

Տեսանյութեր

Լրահոս