Թուրքիան ու Իրաքը կերկարաձգեն նավթային պայմանագիրը

Թուրքիայի և Իրաքի նավթատարի մասին։ Ըստ նրա՝ հուլիսին լրանում է Թուրքիայի և Իրաքի միջև նավթամուղի համաձայնագրի ժամկետը և սպասվում է, որ այն կերկարաձգվի։ Աքյեների պնդմամբ՝ Իրաքի հետ կնքվի նոր էներգետիկ համաձայնագիր 5-10 տարի ժամկետով։

Աքյեները նշել է, որ Հորմուզի նեղուցում տարածաշրջանային լարվածությունն ու ռիսկերը Քիրքուք-Էրբիլ-Ջեյհան խողովակաշարը դարձրել են ավելի ռազմավարական, քան երբևէ։ Ըստ նրա՝ բոլոր կողմերը ցանկանում են ավելացնել նավթի առաքումները և գործընթացը հարմարեցնել ներկայիս պայմաններին նոր համաձայնագրերով։

Աքյեները հայտնել է, որ 2026-ի մարտին, Մերձավոր Արևելքում հակամարտությունների և Հորմուզի նեղուցի ծովային երթևեկության համար փակման պատճառով Բաղդադի և Էրբիլի միջև համագործակցությունը խորացավ։ Բեռնափոխադրումների անվտանգությունն ապահովելու համար Իրաքի կառավարությունը վերագործարկեց Քիրքուք-Ջեյհան նավթատարը՝ օրական նավթի հոսքը Թուրքիայով հասցնելով 250․000 բարելի։

2026-ի հունիսի դրությամբ նավթատարը շարունակում է լիովին գործել ու Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը նպատակ ունի թողունակությունը հասցնել օրական 1.5 մլն բարելի։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930