
Ֆրանսիայում անհայտ անձը կրակ է բացել զբոսաշրջիկներին տեղափոխող ավտոբուսի վրա

Անհայտ անձը Ֆրանսիայի հարավ-արևելքում կրակ է բացել չեխ զբոսաշրջիկների տեղափոխող ավտոբուսի վրա, ինչի հետևանքով 6 մարդ տուժել է, հայտնում է BFMTV հեռուստաալիքը:
Դեպքը տեղի է ունեցել երեկ՝ տեղի ժամանակով ժ. 22.30-ի սահմաններում, երբ Իսպանիա-Չեխիա երթուղով շարժվող մեքենան գտնվել է ֆրանսիական Դրոմ դեպարտամենտում:
Ավտոբուսում գտնվել է 75 մարդ, որոնց թվում եղել են նաև դպրոցականներ:
Ավտոբուսի ուղևորներն ապակու բեկորային վնասվածքներ են ստացել, նրանց առաջին օգնություն է ցուցաբերվել: Տուժածների թվում կա 1 երեխա:
Ենթադրաբար, չարագործը կրակել է որսորդական հրացանից:
Նրան հաջողվել է հեռանալ դեպքի վայրից: Այլ մանրամասներ դեռ չեն հաղորդվում: