Բաժիններ՝

Ղազախստանի Ակտոբե քաղաքում ահաբեկչական սպառնալիքի բարձրագույն մակարդակ է հայտարարվել. կան զոհեր

Ղազախստանի արևմուտքում գտնվող Ակտոբե քաղաքում երկրի իշխանությունները հայտարարել են ահաբեկչական սպառնալիքի բարձրագույն՝ «կարմիր» մակարդակ, բնակիչները ստանում են համապատասխան բովանդակությամբ հաղորդագրություններ, հայտնում է Tengrinews.kz-ն:

Երեկ տեղի է ունեցել հրաձգություն քաղաքի միանգամից երեք շրջանում: Անհայտ անձինք հարձակվել էին զենքի երկու խանութի ու զորամասի վրա: հատուկ օպերացիայի ընթացքում ուժայիններն սպանել էին 4 հանցագործի, ևս 7-ը ձերբակալվել էր:

Այսօր առավոտյան ուժայինները հայտնել են ևս 5 ծայրահեղականի ոչնչացման մասին:
Սպանվել է 6 մարդ՝ 3 քաղաքացիական անձ և 3 զինվորական, ևս 10-ն ստացել է վնասվածքներ: Ղազախստանի ՆԳՆ-ն հայտարարում է, որ հարձակումներն իրականացրել են «արմատական ոչ ավանդական հոսանքի հետևորդները»:

Քիչ առաջ հայտնի է դարձել, որ սպանվել է հարձակում գործած ևս 5 մարդ, տեղեկացնում է Ղազախստանի ՆԳՆ-ն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930