Բաժիններ՝

Բելգիայում գնացքների բախման հետևանքով կան զոհեր և վիրավորներ

Բելգիայում 3 մարդ է զոհվել և 9-ն ստացել է վնասվածքներ ուղևորատար և բեռնատար գնացքների բախման հետևանքով: Վթարը տեղի է ունեցել Լիեժ նահանգի Էրմալ-Սու-Ուի քաղաքի մերձակայքում, հայտնում է BBC-ն:

Գնացքները շարժվել են միևնույն ճանապարհով, բացատրել են Infrabel ընկերությունում, որը ղեկավարում է Բելգիայի երկաթուղային ճանապարհները: Ուղևորատար գնացքը մխրճվել է բեռնատար գնացքի պոչամասի մեջ, հայտնում են տեղի ԶԼՄ-ները:

Ֆրանսիական L’Avenir թերթը մեջբերում է ականատեսի խոսքերը, ով հայտնել է, որ ուղևորատար գնացքի մի քանի վագոն ամբողջությամբ ոչնչացել է:

160606050243_belgium1_624x351_getty_nocredit

Գնացքում եղել է մոտ 40 ուղևոր: Բախման պահին շարժակազմը ընթացել է 90 կմ/ժ արագությամբ: 2 վագոն դուրս է եկել ռելսերից:

Իշխանությունների ներկայացուցիչների խոսքով՝ որոշ տուժածներ ստացել են ծանր վնասվածքներ, նրանց տեղափոխել են հիվանդանոց:

Փրկարարական օպերացիան ավարտվել է տեղի ժամանակով ժ. 02.00-ի սահմաններում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս