Գերմանիայի պաշտպանության նախարարը Թրամփին մեղադրել է Հորմուզի նեղուցի փակման համար
Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը հանդես է եկել կոշտ հայտարարությամբ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին պատասխանատու համարելով Հորմուզի նեղուցում ստեղծված ճգնաժամի և նավագնացության արգելափակման համար։
«Ի վերջո, Հորմուզի նեղուցի խցանը մտցրել է Դոնալդ Թրամփը, այլ ոչ թե մենք»,- հայտարարել է Պիստորիուսը։
Գերմանիայի ռազմական գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ եվրոպական կողմը շահագրգռված է իրավիճակի կարգավորմամբ, սակայն դա պետք է արվի բացառապես դիվանագիտական ճանապարհով և տարածաշրջանային առանցքային խաղացողների մասնակցությամբ։
«Մենք շահագրգռված ենք այդ խցանը հետ քաշելու հարցում, սակայն դա պետք է արվի փոխադարձ համաձայնությամբ և, որ ամենակարևորն է, բացառապես Իրանի և Օմանի համաձայնությամբ»,- հավելել է Գերմանիայի պաշտպանության նախարարը։

