Իսրայելական ավիացիան Հարավային Լիբանանում 1,38 միլիարդ դոլարի վնաս է հասցնել բնակելի ֆոնդին. ՄԱԶԾ

ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը (ՄԱԶԾ) հայտնել է, որ Լիբանանի հարավային շրջաններին հասցված իսրայելական ավիահարվածների հետևանքով բնակարանային ենթակառուցվածքներին պատճառվել է շուրջ 1,38 միլիարդ դոլարի ուղղակի վնաս։ Կազմակերպության զեկույցը հրապարակվել է X սոցիալական ցանցում։

Զեկույցի տվյալներով՝ երկրի հարավում ամբողջությամբ ավերվել է 11 հազար 95 շենք, ևս 2242 կառույց ստացել է մասնակի վնասվածքներ, իսկ 5219-ը՝ աննշան վնաս։ Գնահատումն իրականացվել է հակամարտության սրումից առաջ և հետո արված արբանյակային լուսանկարների համեմատության հիման վրա։

Շինարարական աղբի ընդհանուր ծավալը, ՄԱԶԾ գնահատականներով, կազմում է մոտավորապես 3,1 միլիոն խորանարդ մետր։

Լիբանանի սոցիալական հարցերի նախարարության տեղեկություններով՝ մարտական գործողությունների պատճառով գրեթե 963 հազար 500 մարդ ստիպված է եղել լքել իր տունը, ինչը կազմում է երկրի բնակչության շուրջ 16%-ը։ Ավելի քան 160 հազար մարդ ամբողջությամբ զրկվել է կացարանից։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930