«Հորմուզի նեղուցը գտնվելու է Իրանի կառավարման ներքո». Ղալիբաֆ
Հորմուզի նեղուցի վերահսկողությունն իրականացվելու է համապատասխան օրենքների համաձայն և Իրանի կողմից սահմանված կարգերի շրջանակներում։ Այս մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի (Մեջլիսի) խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։
Անդրադառնալով նավագնացության անվտանգությանն ու հնարավոր ճգնաժամերի կանխմանը՝ խոսնակը նշել է օպերատիվ կապի մեխանիզմների ստեղծման մասին։
«Հորմուզի նեղուցում կարող են խնդիրներ առաջանալ։ Այդ պատճառով մենք համաձայնել ենք ստեղծել կենտրոն և թեժ գիծ, որպեսզի 30-օրյա ժամանակահատվածում ցանկացած ծագող հարց հնարավոր լինի լուծել առավել օպերատիվ կերպով»,- պարզաբանել է Իրանի խորհրդարանի ղեկավարը։
Ղալիբաֆը նաև հավելել է, որ եթե լինի Աստծո կամքը, ապա այս գործընթացը կծառայի տարածաշրջանային տնտեսության բարգավաճմանը։

