Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հիշեցնում է, որ Ադրբեջանի ԶՈւ նման գործելակերպն ամբողջովին հակասում է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում հակամարտության կարգավորման բանակցությունների ոգուն ու տրամաբանությանը և կրկին կոչ է անում ադրբեջանական կողմին` զերծ մնալ իրավիճակի հետագա սրմանն ուղղված քայլերից ու վրեժխնդրությամբ տրամաբանված գործողություններից:
ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը օգոստոսի 3-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի սերժանտ Սարգիս Մովսիսյանը հետմահու պարգեւատրվել է «Արիության համար» մեդալով։
Ճակատային գծում այսչափ զոհերի տալու հիմնական մեղավորը ՊՆ-ն է:
Փաստաթղթերում ընդգծվում է, որ ընդունված որոշումները տարածվում են միայն 2014 թվականի հունվարի 20-ից մինչև նոյեմբերի 24-ն ընկած ժամանակահատվածի վրա:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհավորական նամակ է հղել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային, ով վաղը դառնալու է 53 տարեկան:
ՀՀ ԶՈւ և ԼՂՀ ՊԲ-ից ստացված օպերատիվ տվյալների համաձայն` օգոստոսի 2-3-ն ընկած ժամանակահատվածում հայ-ադրբեջանական սահմանագոտում և ղարաբաղյան հատվածում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է 893 անգամ, որից 839 անգամ` ղարաբաղյան հատվածում:
Բոլորին արդեն իսկ մեծապես ձանձրացրել են Իլհամ Ալիևի նմանատիպ ագրեսիվ հայտարարությունները, ով ամեն անգամ համայն աշխարհի առջև ի ցույց է դնում, որ ի վիճակի չէ ստեղծել քիչ թե շատ նորմալ բանակ:
Սա պատասխան քայլ է երեկ ազերի հաքերների ձեռնարկած լայնածավալ հաքերային հարձակմանը, որի հետևանքով ավելի քան քառասուն հայկական կայքեր կոտրվեցին:
Երևի թե հիմա Ադրբեջանի ռեժիմին պետք է հնարավորինս «պատվով» դուրս գալ ստեղծված իրավիճակից, սակայն խույս տալ հնարավոր պատերազմից, որի հետևանքով մեծ է իշխանությունը կորցնելու հավանականությունը:
Սադիգովը կապ է հաստատել Բարդայի կորպուսի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Նիզամ Օսմանովին, որի պատասխանատվության գոտում է տեղի ունեցել այդ ամենը, և կոշտ արտահայտություններ է կիրառել:
Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը գտնվել է արձակուրդում (արտասահմանում), երբ ճակատային գծում սկսվել են ինտենսիվ փոխհրաձգություններ:
Ռազմական թեմաներից տեղյակ յուրաքանչյուր մարդ գիտի, որ ավելի շատ զոհեր տալիս է հարձակվող կողմը:
Ինչպես նշել է Նախարարների կաբինետի քարտուղար Ֆրենսիս Մոդը, կիբերանվտանգությունը դարձել է բրիտանական կառավարության տնտեսական քաղաքականության կարեւոր մաս:
ՊԲ առաջապահ զորամասերի կողմից հանդիպելով կազմակերպված դիմադրության, հակառակորդը հետ է շպրտվել իր ելման դիրքերը՝ մարտադաշտում թողնելով մեկ սպանված ասկյար:
Նրանք նաև կոչ են արել երկու երկրների նախագահներին՝ շուտափույթ վերսկսել խնդրի խաղաղ կարգավորման բանակցությունները: Համանախագահները հիշեցրել են, որ բանակցությունների շարունակումը միակ ելքն է, որպեսզի տարածաշրջանում կրկին հաստատվի խաղաղություն:
«Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները հանդիպելու են Սոչիում, օգոստոսի ութին եւ իննին, եւ ես հույս ունեմ, որ հանդիպման ընթացքում ձեռք կբերվի պայմանավորվածություն, որը մեզ համար շատ կարևոր է»:
Ալիկ Արզումանյանի խոսքերով՝պետք է ավելի ակտիվ լինի ԱԳՆ-ն, հրավիրի պատվիրակություններ, բացատրական աշխատանքներ տանի:
Ժամանակն է եկել, որ միջազգային հանրությունը սթափեցնի իրականության զգացումը կորցրած և միջազգային հանրության արժեհամակարգին հակառակ գնացող ադրբեջանական ղեկավարությանը:
Վերջիններիս նկատմամբ գործ է հարուցվել Ուկրաինայի ՔՕ 260-րդ հոդվածի հատկանիշներով` օրենքով չսահմանված զինված խմբավորումների ղեկավարում, ֆինանսավորում, սպառազինում եւ այլն:
Ղրիմում օգոստոսի 5-ից աշխատանքը կդադարեցնեն ուկրաինական բջջային օպերատորները:
«Մենք նաև կոչ ենք անում կողմերին ընդունել ԵԱՀԿ գործող նախագահի առաջարկը` նստել բանակցությունների սեղանի շուրջ, ինչը կարող է հանգեցնել խաղաղության համաձայնագրի կնքմանը: Մենք հավատարիմ ենք մնում Մինսկի խմբի գործընթացին և պատրաստակամ ենք աջակցելու հակամարտության վերջնական կարգավորմանն ուղղված ջանքերին»,- ասված է ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Մարի Հարֆի տարածած հայտարարության մեջ:
Տվյալ հաղորդումը եթերում էր գտնվում արդեն 11 տարի:
Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ հեռախոսազրույցում ես փոխանցել եմ իմ մտահոգությունը և խնդրել եմ հավելյալ ետղեկատվություն և պարզաբանում տալ տվյալ գործով:
Հաշվետու ժամանակահատվածում զոհվել է 50 և վիրավորվել է 98 զինծառայող:
Ադրբեջանի ԱԳՆ-ը Պետդեպարտամենտի հայտարարությունը որակել է որպես «հարցի քաղաքականացում և հետաքննությանը միջամտում», «Ադրբեջանի դատական համակարգի անկախությունը կասկածի տակ դնելու փորձ»:
Օրեր առաջ Ջաֆարովին հարցաքննել էին Գլխավոր դատախազությունում, իսկ նրա տանը խուզարկություն էր իրականացվել:
Քեմերոնը նամակ է գրել ՆԱՏՕ-ի երկրների առաջնորդներին ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենին:
Խոսքը գնում է Իսրայելին 225 միլիոն դոլար հատկացնելու մասին:
Նրանք թռիչքներ են իրականացնում Թարթառի ու Ակնի շրջաններում:
Այս մասին լրագրողների հետ կանոնավոր ճեպազրույցում հայտարարել է Պենտագոնի մամլո քարտուղար, դերծովակալ Ջոն Կիրբին: