ՆԱՏՕ-ն ուսումնասիրում է դրոնների հայտնաբերման ուկրաինական փորձը՝ էժան ակուստիկ սենսորների կիրառմամբ
ՆԱՏՕ-ն ուսումնասիրում է էժան ակուստիկ սենսորների միջոցով անօդաչու թռչող սարքերի հայտնաբերման ուկրաինական փորձը։ Խոսքը սովորական միկրոֆոնների բազայի վրա ստեղծված համակարգերի մասին է, որոնք ֆիքսում են ԱԹՍ-ների շարժիչների ձայնը և օգնում որոշել դրանց շարժման հետագիծն օդում։
Դաշինքում կարծում են, որ Ուկրաինայում ընթացող պատերազմը ստիպում է Արևմուտքին վերանայել հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) մոտեցումները և անօդաչուների զանգվածային գրոհների դեմ պայքարի ավելի էժան միջոցներ փնտրել, գրում է «Business Insider»-ը՝ հղում անելով Եվրոպայում ՆԱՏՕ-ի ուժերի փոխհրամանատար Ջոն Սթրինգերին։

