Ֆրանսիայից Թուրքիա տուրիստական պահանջարկը կտրուկ նվազել է

2026-ի մայիսի վերջի դրությամբ Ֆրանսիայում տուր փաթեթների ամրագրումների շուկայում անկում է գրանցվել։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Ոլորտի տվյալների համաձայն՝ ամրագրումների ընդհանուր թիվը տարեկան կտրվածքով նվազել է մոտ 2%-ով, ինչի հետևանքով շուկայի ընդհանուր շրջանառությունը կրճատվել է 1.3%-ով։ Միաժամանակ մեկ զբոսաշրջիկի միջին ծախսը 0.4%-ով աճել է՝ հասնելով 1555 եվրոյի։

Առավել նկատելի անկումներից մեկը գրանցվել է Թուրքիայի ուղղությամբ։ Վիճակագրության համաձայն՝ Ֆրանսիայից դեպի Թուրքիա տուր փաթեթների ամրագրումները նվազել են 27%-ով, իսկ ստացված եկամուտները՝ 54%-ով։ Տվյալները վկայում են, որ նվազել են ինչպես պահանջարկը, այնպես էլ զբոսաշրջիկների ծախսերի ծավալները։

Հաշվետվության համաձայն՝ առաջատար զբոսաշրջային ուղղությունների մեծ մասում արձանագրվել է անկում։ Բացառություն են կազմել Ալբանիան և Չեռնոգորիան։ Ալբանիան գրանցել է 310% աճ, իսկ Չեռնոգորիան՝ (Մոնտենեգրո) 12%։

Միևնույն ժամանակ, Թունիսի ուղղությամբ ամրագրումները նվազել են 5%-ով, Պորտուգալիայի դեպքում՝ 8%-ով, իսկ Իտալիայի դեպքում՝ 2%-ով։ Ընդհանուր առմամբ, տվյալները վկայում են, որ ամառային սեզոնից առաջ Միջերկրածովյան տարածաշրջանի մի շարք ուղղությունների նկատմամբ պահանջարկը նվազել է։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930