ԱՄՆ-ն և Իրանը կերաշխավորեն Լիբանանի տարածքային ամբողջականությունը․ Reuters

Միացյալ Նահանգները և Իրանը համաձայնության են եկել Լիբանանի տարածքային ամբողջականությունը երաշխավորելու հարցում։ Այս մասին հաղորդում է «Reuters» լրատվական գործակալությունը։

Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հաստատել է, որ կողմերը համապատասխան պայմանավորվածությունը ձեռք են բերել Շվեյցարիայում ընթացած բանակցությունների ժամանակ։

Բացի այդ, ըստ պարբերականի տվյալների, Թեհրանը համաձայնել է կապի հատուկ ուղի (ալիք) ստեղծել Հորմուզի նեղուցով նավերի անցման հարցերի կարգավորման համար։ Փոխարենը՝ ամերիկյան կողմը համաձայնեցրել է 12 միլիարդ դոլարի չափով իրանական սառեցված ակտիվների ապաշրջափակումը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930