Վենսը հայտարարել է Շվեյցարիայում ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցություններում առաջընթացի մասին

Շվեյցարիայում ԱՄՆ-ի և Իրանի միջև տեխնիկական բանակցությունները շարունակվում են, հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը՝ Բյուրգենշտոկում իրանական պատվիրակության հետ հանդիպումից հետո։ Նա նշել է, որ երկու կողմերն էլ իրենց թիմերի զգալի մասին թողել են տեղում՝ խորհրդատվությունները շարունակելու համար։

Վենսը միաժամանակ դրական է գնահատել անցկացված շփումների արդյունքները՝ նշելով, որ անցած 36 ժամերը եղել են «շատ արդյունավետ»։ Նա հավելել է, որ ԱՄՆ վարչակազմն առաջընթացի նշաններ է տեսնում Իրանի հետ բանակցություններում։

«Նրանք կարող են լինել բարդ բանակցողներ, սակայն մենք զգացողություն ունենք, որ առաջ ենք շարժվում»,- հայտարարել է ԱՄՆ փոխնախագահը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930