Կենտրոնը բաց է բոլորի համար, բայց ունի սկզբունք՝ ամեն գործ չէ, որ կարող է ընդունել: Այն պետք է գեղարվեստական արժեք լինելուց բացի` որակյալ լինի, քանի որ մեզ համար շատ կարևոր է մեր հեղինակությունը:
Կիսափակ էջերով երկիրն ու հասարակությունը չեն կարող դրական զարգացում ունենալ:
Եթե կինը մի քիչ խորամանկ լինի, մի քիչ՝ հանդուրժող, ապա ամեն բան շատ լավ կլինի: Տղամարդը նույնքան հանդուրժող չի կարող լինել: Առաջնահերթ ինքդ քո մասին պետք է մտածես, պետք է այնպես անես, որ ընտանիքում ամեն բան հնարավորինս հարթ լինի: Տարիների ընթացքում ես սովորել եմ մի քիչ հանդուրժող լինել:
Կա գիտնականների մի տարիք, որը չի կարող ինքնուրույն, ազատ, անկաշկանդ մտածել: Ինքը մտածում է իշխանության տեսակետից:
Նախորդ ընտրությունները ցույց տվեցին, որ Հանրապետական կուսակցության և գործող նախագահ Սերժ Սարգսյանի հեղինակությունը, ռեյտինգը շատ բարձր մակարդակի վրա է:
Մենք յուրաքանչյուրի հետ էլ պատրաստ ենք համագործակցել, եթե դա բխում է գյուղացու շահերից:
Կարող եք իշխանությանը «քֆրտողների» շարքի մեջ քասթինգ անել և տեսնել` ո՞վ կարող է այդպիսին դառնալ: Այդպիսի մարդը կարող է դառնալ պոտենցիալ «Գեղամյան», բայց ՀԱԿ-ն ու «Բարգավաճն» օբյեկտիվորեն արդեն հայտնվել են իշխանությանը խանգարողների կարգավիճակում: Իրենք կարող են պարտվել, բայց չեն կարող դառնալ «Գեղամյան»:
168.am-ի հարցին, թե՝ ԲՀԿ-ն առավելություններ ունի՞ Շիրակի մարզում, Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանը պատասխանել է. «Նախագահական ընտրություններում՝ միանշանակ ոչ: Դա լրիվ ուրիշ հարց է, եթե ԱԺ ընտրություններում Գյումրիում հաջողության են հասել, ապա նախագահական ընտրությունների համեմատ տարբեր մոտեցումներ են»: Նաև հավելել է. «Շուրջ 20 տարի աշխատել եմ այս մարզում և գիտեմ, որ պատահական մարդիկ հանրապետության նախագահ չեն դառնում»:
Մարդկանց շատ զգալի մի զանգված արդեն դժվարությամբ է ուղեղը շարժում և սպասում է պատրաստի կաղապարների, որոնց յուրացումը հեշտ է, կատարվում է բնազդային մակարդակով` առանց մտավոր փոքրիշատե ծանրաբեռնվածության:
Ծիծաղող ձուկը
Չեմ ընդունում շատ խոսող պատգամավորներին: Եթե մարդիկ ուզում են կայանալ, դա իրենց խնդիրն է` ես կայանալու խնդիր չունեմ:
Միայն ապօրինությունների սիրահար Ս.Սարգսյանի շահագրգռվածությամբ է, որ Առաջին նախագահը, բացի այգեգործությունից՝ հասցնում է առաջնորդել նաև ՀԱԿ կենտրոնական գրասենյակին:
Հայաստանում էլ ինձ լավ եմ զգում էն բոլորի «ինադու», որ մարդկանց ընկալում են որպես ճորտերի, որոնց շնորհիվ պետք է էլ ավելի հարստանան ու ճոխանան: Թող հույս չունենան՝ իմ ոգին պահելու եմ և աշխատելու եմ, որ իմ շրջապատում էլ բոլորի ոգին բարձր լինի:
Միլերի գործերում խոսքը, ավելի շուտ, լիարժեք սեքսի կամ էրոտիկ զգացողությունների, իսկական երանության հասնելու ապարդյուն ջանքերի մասին է: Հերոսը ճշմարիտ սիրո. կատարյալ կնոջ կամ, այլ կերպ ասած, մարդու հուզաշխարհի խաթարված ներդաշնակությունը վերականգնելու տենդագին որոնումների մեջ է:
«168 Ժամի» թղթակցի հարցին, թե ո՞վ կհաղթի նախագահական ընտրությունների օրը Հայաստանում` Ռուսաստա՞նը, թե՞ Արևմուտքը, Լոնդոնի «Chatham House» հետազոտական կենտրոնի Ռուսաստանի և Եվրասիայի ծրագրի ղեկավար և գիտաշխատող Ջեյմս Նիքսին պատասխանել է. «Կարծում եմ` հստակ հաղթող չի լինի: Փաստն այն է, որ ընտրությունների ելքը, որը վերջիվերջո լինելու է Սարգսյանի հաղթանակը, դժվար թե առանձնակի արձագանք կամ խանդավառություն առաջացնի Վաշինգտոնում կամ Մոսկվայում: Պայմանականորեն ասած` նրանք երկուսն էլ բավական երջանիկ են ոչ խնդրահարույց երկրներում առկա իրավիճակով: ԱՄՆ-ը Հայաստանում ուզում է նվազագույն խնդիրներ, և Ռուսաստանը բավարարված է իր ունեցած վերահսկողության աստիճանով` մինչև Եվրասիական միության կազմավորումը որոշակի քայլեր ձեռնարկելը»:
Մենք չգիտենք բաց հանքի շահագործման այնպիսի տեխնոլոգիա, որի արդյունքում պայթեցումների հետևանքով փոշի չի բարձրանա:
Մարդու մեջ ի սկզբանե դրված է ինչ-որ մեկին կամավոր օգնելու գիտակցումը, մենք կարող ենք սոցիալական գովազդ ցուցադրելով՝ արթնացնել այդ կոդը, կամ ոչինչ չանելով` քնեցնել: Մարդու մեջ լավն ու վատը հավասար են դրված, և, կախված նրանից, թե որ մասն ենք զարգացնում, այն էլ դառնում է դոմինանտ:
Ես Հայաստանում ոչ մեկին չգիտեմ, ով այնքան ուժեղ է, որ կարող է իր հետևից մի ամբողջ ազգ տանել:
Յոգա կիրարկող մարդու համար չափազանց կարևոր է հաճախ լսել որակյալ երաժշտություն: Այսինքն` լսել ոչ միայն հանգիստ, այլև մարդու հոգեկրթական վիճակը բարելավող երաժշտություն:
Ես Երևանին վերաբերվում եմ` որպես իմ երեխայի: Մի օր նա լավ տրամադրություն ունի, մի օր` ջերմում է, մի օր` շատ վատ է: Ես իմ քաղաքին չեմ նայում` որպես թերություններ ունեցող քաղաք: Ես շատ ծանր եմ տանում արտագաղթը, բայց տաքություն ունեցող երեխային թողնում ու փախչո՞ւմ են:
168.am-ի հետ զրույցում, սակայն, ԲՀԿ-ի Կապանի տարածքային կառույցի ղեկավար Կամո Աբրահամյանը հակադարձեց Սուրեն Խաչատրյանին` նշելով, որ Կապանում ԲՀԿ-ն ՀՀԿ-ին չի սատարի:
Կարելի է պնդել, որ ստվերայնության մակարդակով պայմանավորված` մենք ունենք քիչ եկամուտներ բյուջեում։
Միայն «A.A.աուկցիոն» աճուրդային կենտրոնի պաշտոնական կայքէջի՝ www.aaauction.am օգտատերերի այցելությունների ակտիվությունը վկայում է մարդկանց հետաքրքրվածությունը արվեստի աշխատանքներով:
Օրենքից դուրս, բիզնես ծավալող, քրեական տարրերի հետ համագործակցող պատգամավորները միանշանակ ֆեոդալականացրել են հողերը, ճորտացրել այն ժողովրդին, որոնք գտնվում են իրենց տիրապետության տակ:
«Էդ օրը շատ էի հոգնել: Գիշերվանից փուչիկ էի փչում: Դեպքից առաջ հենց ուզում էի ջուր խմել՝ մեկ էլ գմփոց լսեցի»:
Խորհուրդ կտայի մեր գործընկերներին` զբաղվել իրենց պրոբլեմներով, որովհետև իրենց ներսի պրոբլեմները շատ ավելի շատ են, և հանրապետականների դարդ ու ցավով չտառապել:
Մոտ մեկ ամիս առաջ է եղել, երբ մարդը բերանը կարել և հացադուլ էր արել: Երբ այցելեցինք իրեն, ասաց, որ ծնոտի փտախտ է սկսել իր մոտ, և նրան համապատասխան բուժօգնություն ցույց չէին տալիս:
Ծեծ-ջարդը, և այլն, և այլն, այլևս անընդունելի է: Դրանց ժամանակներն անցել են:
Էքստրիմը ցրտի միջով անցնելն է, քրտնելն է, շոգելը, ուժեղ ցավերն են, պարտություններն են, ոտքերը ցրտահարելն է: Էքստրիմն ուրիշ աշխարհ է: Պետք է այս ամենի միջով անցնեք, որ կարողանաք հասկանալ:
Երիտասարդները պրոֆեսիոնալ ամբիցիաներ չունեն, իսկ դա շատ վատ է: Յուրաքանչյուր մասնագետ պետք է ունենա պրոֆեսիոնալ ամբիցիա` դառնալ ամենալավը: