Երբ չկա ընդհանուր հեռանկար, ամենօրյա տքնանքդ դառնում է անիմաստ:
Հարցազրույց Google Russia-ի նախագծերի ղեկավար, մեդիա գովազդի մասնագետ Իլյա Սիդորովի հետ:
Ես ուշադրություն չեմ դարձնում հիմարությունների վրա: Այս վերջին շրջանում մոդայիկ է դարձել՝ ում և ինչ պատահի՝ «քննարկել»:
Երևանն ինձ համար ժամանակին մեծ արվեստագիտական կենտրոն է եղել:
Մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցի համոզմամբ՝ մուլտիպլիկացիան մի աշխարհ է, որը բոլորին հասու չէ: Միևնույն ժամանակ՝ մուլտիպլիկացիա մուտք գործելու համար անհրաժեշտ է ունենալ նկարելու ունակություն, անսահման ֆանտազիա և մեծ աշխատասիրություն:
Մենք չպետք է միայն Ադրբեջանին քննադատենք, որովհետև երկու կողմերն էլ ներգրավված են այս հակամարտության մեջ:
Գալուստ Սահակյանը՝ Գագիկ Ծառուկյանի հնարավոր առաջադրման մասին. «Կարող է և առաջադրվել, և ինչի՞ չառաջադրվի որ»:
Մեզ Եվրոպա չեն կանչում, մեզ կանչում են` կանգնել Եվրոպայի շքամուտքի մոտ, որովհետև մենք պետք ենք կողոպուտի, դիրքերը հաստատելու համար, և վե՛րջ:
«Ես գուշակ չեմ և չեմ կարող ասել, թե ում մտքին ինչ կա: Մեկն ասում է` «այդ մասին` հաջորդ դասին», մյուսն ասում է` «կգնամ, կգամ` նոր կասեմ», ճղճիմ խաղեր են: Այս առումով Լևոն Տեր-Պետրոսյանի կեցվածքն ամենաշահեկանն է, որովհետև ընդհանրապես ոչինչ չի ասում: Ավելի լավ է լռել, քան հիմարություններ դուրս տալ: Ո՞րն է իմ առաջարկը, ավելի ճիշտ` ցանկությունը: Իմ ցանկությունը հետևյալն է. թող ոչ ոք չառաջադրվի, թող իրենց «ֆավորիտը» ոնց ուզում է` ընտրվի»:
Թող առաջադրվի, ժամանակը ցույց կտա, եթե, իհարկե, կառաջադրվի: Ոչ մի պաշտոնական հայտարարություն դեռ չի արվել, երբ կարվի, էդ հարցը կտաք, ես կպատասխանեմ: … մենք չենք գնում իշխանափոխության, հեղափոխության: Մենք մտածում ենք ժողովրդի մասին, որ ժողովուրդն իրա մի կտոր հացը վաստակի, արժանապատիվ ապրի:
Զավեշտալին այն է, աշխարհի մեծ մասը գիտակցում է, որ Հայաստանն ավելի մեծ ռազմավարական նշանակություն ունի: Իրականում` նրանք ավելի շուտ են դա հասկացել, քան հայերը` Հայաստանում:
«1996թ. Ազգային ժողովի դիմաց կանգնել էի Վազգեն Մանուկյանի դրոշների տակ, սակայն այն ժամանակ ասում էի, որ Լևոն Տեր-Պետրոսյանը լավ նախագահ չէ, բայց նա կլինի փայլուն ընդդիմադիր: Քաղաքական գործիքակազմի մեջ ներառվում է նաև տաղանդն ու միտքը: Այդ իմաստով Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը կամ Գագիկ Ծառուկյանը բավականին բութ գործիքներ են, սակայն, այնուամենայնիվ, պետք է կիրառվեն»:
«Ռուբիլնիկն» անջատելն ավելի շատ Ռոբերտ Քոչարյանի ժամանակվա ռեժիմի աշխատաոճն է, որովհետև եթերազրկվեց, օրինակ՝ A1+-ը:
«Համալիրի սեփականատերը մեզ պարտք է ավելի քան 20 մլն դրամ»,- ասում է Զառա Մխեյանը
168.am-ի հարցին, թե Բրյուսելում Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Ալեխո Վիդալ Քվադրաս Ռոկայի հետ «անկաշկանդ» զրույցի ընթացքում Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը, թե «անհնար է երկրում պայքարել կոռուպցիայի դեմ, եթե հիմնական կոռումպացված անձինք են այդ պայքարը ղեկավարում» էլ ավելի չի սրի՞ ՀՀԿ-ի հարաբերությունները ԲՀԿ-ի նկատմամբ, ԲՀԿ-ական Վարդան Բոստանջյանը պատասխանել է. «Սրում է, թող սրի: Ամեն մի մրցակցություն պայմանավորում է հենց իր սրությամբ, այսինքն` եթե դա սրելու երևույթ է կամ էդպես է ընկալվում, թող էդպես լինի: Բոլոր դեպքերում, եթե բոլոր նմանատիպ սրացումների արդյունքում ավելի ճիշտ լուծումներ են գտնվում, ի՞նչ վատ բան կա որ»:
Քանի որ երգը շատ մոտ է ամերիկյան ստանդարտներին և անգլերեն լեզվով է, ուստի որոշեցինք տեսահոլովակն էլ երգին համապատասխանեցնել, և որպես նկարահանման վայր ընտրեցինք Ամերիկան:
Կան մարդիկ, որոնք այսօր ՀԱԿ-ի հետ չեն, բայց իշխանափոխության անհրաժեշտությունը ժողովուրդը տեսնում է:
Մենք գիտենք Սարգսյանին, մենք չգիտենք Ծառուկյանին: Սա առաջին մեծ տարբերությունն է: Մենք կարող ենք չհամաձայնել որոշ բաների հետ, որ Սարգսյանն անում է, բայց մենք կարող ենք կանխատեսել, թե նա ի՞նչ կանի: Երբ գալիս է մեկ ուրիշը, դա մի փոքր լարվածություն է առաջացնում: Երբ եկավ Իվանիշվիլին, նրան ասացին. «ահա, Իվանիշվիլին ռուսամետ է, քանի որ իր բոլոր փողերը ստեղծել է Ռուսաստանում», և, իհարկե, Սահակաշվիլին անընդհատ խոսում էր այդ մասին:
«Էս պահի դրությամբ էլ պարոն Ծառուկյանի համար պատասխանատու շրջան է: Իմ կարծիքով` պարոն Ծառուկյանի համար էլ տենց հեշտ, թեթև որոշում կայացնելու խնդիր չէ»:
Այդ հարցն ուղղեք ՌԴ նախագահին: Իմ կարծիքով՝ Հայաստանի ցանկալի թեկնածուն ՀՀ քաղաքացիներն են որոշում:
Հասկանում եմ, գիտության մեջ ներդրումներ կատարելը շատ ռիսկային գործ է, սակայն գիտակցում եմ նաև, որ Հայաստանը միայն այդ ճանապարհով կարող է զարգանալ:
Որևէ ակտիվ պայքար ՀԱԿ-ը վաղուց չի ծավալում: Խոստացան ամեն ինչ անել արտահերթ ընտրությունների հասնելու համար ու, ըստ էության, ոչինչ չարեցին: Հետո ասացին, որ շարունակելու են փողոցային պայքարը` դրան ի սպաս դնելով խորհրդարանի ամբիոնը և պատգամավորական մանդատները, բայց գործում են միանգամայն այլ ոճով: Եվ, բնականաբար, այդ ոճի գործունեությունը հազիվ թե ինչ-որ բանով սպառնա իշխող քրեաօլիգարխիկ ռեժիմին:
Բոլոր կուսակիցներն ուզում են, որ նախագահական ընտրություններին ԲՀԿ-ն մասնակցի իր սեփական թեկնածուով:
Ես ուղղակի փորձում եմ լինել իմ հորն արժանի զավակ, և կարևոր չէ` նա հայտնի՞ մարդ է, թե՞ ոչ: … Ինչքան մեծանում եմ, այնքան շատ եմ ուզում որպես մարդ նմանվել հորս, և քայլեր անելուց առաջ էլ հաճախ եմ մտածում, թե ի՞նչ կարծիք կունենար հայրս, սակայն, եթե միշտ մտածեի, երևի թե սխալներ արած չէի լինի:
Հայաստանում երգչուհու ուղին շատ դժվար է: Կայանալու խնդիրը ճաշակի թելադրման մեջ է:
Ժամանակին Երևանում քուչեք կային, և որևէ մեկը չէր նեղվում, երբ իրեն հարցնում էին` «Ո՞ր քուչից ես»: Հիմա կարող են նեղվել:
Հայաստանում ապրելն ավելի թանկ է, քան Ֆրանսիայում: Ես այստեղ գումար ավելի շատ եմ ծախսում, քան Փարիզում:
Այսօր հայկական երգարվեստում մատների վրա կարելի է հաշվել այն երգիչ-երգչուհիներին, ովքեր որակյալ և ճիշտ ռոք երաժշտություն են մատուցում: Եվա Սուջյանն այն երգչուհիներից է, ով կարողանում է իր երաժշտությամբ հանդիսատեսին հուզել, միևնույն ժամանակ ոգեշնչել և դրական լիցքերով պարուրել: – Եվա, հիշո՞ւմ ես՝ որ տարիքից սկսեցիր երաժշտությամբ տարվել: – Ւմ ողջ գիտակցական կյանքում երաժշտությունը եղել է անբաժան […]
Տարիներ առաջ՝ լուսանկարելուց հետո ողջ ժապավենը պետք է տպեի, որ կարողանայի լուսանկարները հասկանալ: Հիմա՝ ալարկոտ ես դառնում, գցում ես համակարգչի մեջ, նայում, որը պետք չէ՝ ջնջում ես, որոնք պետք է՝ պահպանում: Տարիներ առաջ լուսանկարիչներին մատների վրա կարելի էր հաշվել:
Բոլորը գիտեն, որ վերարտադրողական բժշկությունը ոչ միայն ընտանիքի հարց է լուծում, այլև պետական խնդիրներ է լուծում: Մենք մեթոդներն ունենք, գործիքներն ունենք, բժիշկներ ունենք, լաբորատորիաներ ունենք, դեղորայք ունենք, ամեն ինչ ունենք, բայց այդ զույգերը ֆինանսական հնարավորություններ չունեն այս մեթոդին դիմելու համար: