Մինչև մենք այս կոռուպցիայի, մաֆիայի խնդիրները չլուծենք, մենք չենք կարող հասնել կոնկրետ արդյունքի: Եվ դա պիտի անենք վերևից: Դաշինքը պահանջել է նախարար Արամ Հարությունյանի հրաժարականը, և պահանջում ենք նորից, որ պաշտոնանկ լինի:
Հայաստանում չես կարող առանց օրենքը խախտելու ապրել: Կարծում եմ, որ չկա այնպիսի հայ, որ օրենք չի խախտում: Սկսած պետական այրերից՝ վերջացրած հասարակ քաղաքացիներով: Օրինակ՝ ԱՄՆ-ում կարևոր չէ, թե ղեկին ով է նստած, եթե խախտում է արել, ուրեմն՝ պետք է պատժվի:
Առաջին հերթին ես ինձ եմ մեղավոր ճանաչում, որովհետև երևի մեծ դիմադրություն ցույց չեմ տվել, քիչ եմ ըմբոսոտացել և համակերպվել եմ: Իսկ երկրորդ մեղավորը, ես կարծում եմ, մնացած քաղաքական դեմքերն են, իսկ ամենամեծ մեղավորը ես տեսնում եմ առաջնորդին, որ ինքն է նախընտրել որոշումների կայացման այդ մոդելը:
Հակառակ դեպքում, մենք իրավունք չունենք քննադատելու հայ գիտնականին՝ իր հայրենիքը լքելու համար, քանի որ նա վաղուց արդեն գիտի իր օգտակար գործողության գործակցի բարձր ցուցանիշի մասին:
Լևոն Տեր-Պետրոսյանը հանճարեղ ձևով սկսեց այս շարժումը, և ոչ պակաս հանճարեղ ձևով մենք` Հայ ազգային կոնգրեսը, այս շարժումը բերեց այսպիսի ծանր վիճակի:
8 թեկնածուների մեջ ընդդիմության թեկնածու չեմ տեսնում: Կարծում եմ` դա ցավալի է յուրաքանչյուրիս համար: Լավ կլիներ, որ ընդդիմություն լիներ: Հայաստանում ընդդիմությունը չկարողացավ պահել իրեն դաշտում:
Համեմատության համար պետք է նշել, որ նախորդը վերջինի մոտ կես հաստությունն ուներ, իսկ դա նշանակում է, որ կենդանիների վիճակը բավական վատացել է, և շատ կենդանիներ վտանգված են այսօր: Այսինքն՝ որքան ցուցակը շատանում է, դա խոսում է այն մասին, որ վատացել է մեր վիճակը:
Անկախ նրանից, թե ինչ հանգամանքների բերումով, Սերժ Սարգսյանն արմատական բարեփոխումներ իրականացնելու բացառիկ շանս է ստացել: Եվ հիմա նոր ձևակերպում անեմ. «Հետընտրական արմատական բարեփոխումներ չանելու մեղքն իշխանությանն է, իսկ քաղաքական դաշտի` լճացման գնալու մեղքը՝ ընդդիմությանը»:
Կարծում եմ` Իվանիշվիլին փորձում էր նախքան Ադրբեջան գնալը լրացուցիչ դիվիդենտներ շահել` կասկածի տակ առնելով երկաթուղու շահավետ լինելը, և նաև փորձում էր տարբերություն մտցնել այս հարցերում իր և Սահակաշվիլիի քաղաքականության մեջ:
Ես չեմ հասկանում՝ ի՞նչ է նշանակում` այլընտրանք. կա կա՛մ ընդդիմություն, կա՛մ իշխանություն: Դա նույնն է, որ կինն ունենա այլընտրանքային ամուսին:
Առաջնահերթ կցանկանայի ընդլայնել «Zoppini» ապրանքանիշի ցանցը Հայաստանում, և դրան զուգահեռ` կցանկանայի, որ Ֆլորենցիայի հետ մշակութային կապեր ստեղծվեին:
Շատ են մարդիկ, ովքեր երկրից հիասթափվում են: Շատ դեպքերում ես հիասթափվում եմ նույն մարդկանց ճաշակից: Չեմ խոսում փոփ երգիչների մասին, զարմանում եմ, թե նրանք ինչպե՞ս կարող են այդ երաժշտությունը լսել:
Հակամարտության հանգուցալուծման գործընթացում պարտադիր է միջազգային հանրության ավելի ակտիվ մասնակցությունը:
Ձեր նախագահն ամբողջովին գոհացնում է և՛ Մոսկվային, և՛ Արևմուտքին: Ուստի այստեղ ոչ մի խնդիր չի ծագի, առավել ևս, եթե հաշվի առնենք ստեղծված այնպիսի իրավիճակը, երբ գործող նախագահը չունի իրական այլընտրանք, ընտրախախտումներն, իհարկե, կլինեն, դրանք անխուսափելի են, բայց դրանք կհասցվեն նվազագույնի:
Թեկնածուների համար ինտերնետի ու սոցցանցերի հնարավորությունները լրացուցիչ տեխնոլոգիաներ են, որոնք կարող են կիրառել, սակայն հիմնական պայքարը, իհարկե, ռեալ կյանքում է:
Ով որ ժողովրդական է, նրան քարկոծում եք, ով որ սատանայական է` նրան պաշտպանում եք: Էս ի՜նչ հետաքրքիր չորրորդ իշխանություն է: Մեծամասնության կարծիքն այլ է ձեզ համար: Ինչի՞ եք նման ձևով մոտենում ժողովրդի ընտրյալին, ժողովրդի կողմից հարգանք ունեցող մարդուն…
Ես պետք է հավաքեմ իմ թիմակիցներին, խորհրդակցեմ նրանց հետ, լսեմ բոլորի կարծիքները: Այնպես որ, մենք այնքան էլ ձեռքներս ծալած չենք նստելու հանրապետության նախագահի ընտրությունների ժամանակ: Մենք որոշակի դերակատարում կունենանք:
Երբ մթնոլորտը թեժանում է, հանդիսատեսից յուրաքանչյուրը ցանկանում է ինչ-որ բան ասել, դա կարող է ժամեր տևել: Հիմա հանդիսատեսի ակտիվությունը զսպելու համար տարբեր մեխանիզմներ ենք մշակում:
Ամենամեծ հիասթափությունը 2008 թվականին եղավ: Ես այդ դեպքից հետո ակտիվ լրագրությունից համարյա աջ եմ քաշել: Հասկացա, որ Հայաստանում շատ տարիներ հետո կլինի իմ երազած լրագրությունը:
Եթե հետազոտություն կատարվեր, կհասկանայինք՝ ի վերջո, ժողովուրդը երկրի նախագահի պաշտոնում ո՞ւմ է ուզում տեսնել: Էպո՞ս է ուզում, գնո՞ւմ է իր հին հեքիաթային ակունքները, ո՞ւժ է ուզում, ռոմանտի՞կ նախագահ է ուզում, նո՞ր մշակույթ է ուզում… հետաքրքիր կլիներ արդյունքը տեսնել:
Փառք Աստծո, ես ունեմ նման ասպիրանտներ, ովքեր կարող են ինքնաթիռը «գրկել ու քնել», կամ ընդհանրապես կարող են քնել ընդամենը 2 ժամ ու անընդհատ աշխատել: Ներկայումս մենք ցանկանում ենք ավելի մեծ խափանումների դեպքում ինքնաթիռը կառավարելի դարձնել:
Բարոյականությունը նույնիսկ Հավատքի հետ, միշտ չէ, որ համատեղելի է, դուք ուզում եք, որ քաղաքականությա՞ն հետ համատեղելի լինի:
Անձնական տեսանկյունից շատ մեծ ձեռքբերումներ ունեցա: Ուսումս շարունակեցի Եվրոպայում, միջազգային մասշտաբով ձեռք բերեցի շատ ընկերներ, ինչպես նաև նորովի ճանապարհեցի շատ-շատերին` թե՛ լավ, և թե՛ վատ տեսանկյունից, ինչը նույնպես ձեռքբերում եմ համարում:
Իմ որդին ոչ մի անկարգություն չի անում: Խնդրում եմ` մի հատ ճշտես, հետո հարցերը տաս: Դա չարակամ մարդկանց խոսակցություն է: Իմ որդին ուսանող է, համալսարանի ուսխորհրդի նախագահ, բավականին կազմակերպված տղա: Նա երբեք իրեն թույլ չի տա, որ որևէ ավելորդություն անի: Երիտասարդ տղա է, կարող է պատահի` մի թեթև սայթաքում անի, բայց դա չի նշանակում, թե նա անկարգ է:
Ընտրությունների լեգիտիմությունը կապված չէ այս կամ այն կուսակցության, անհատի առաջադրման կամ չառաջադրման հետ: Մեկ թեկնածուի դեպքում էլ հնարավոր է՝ անցկացվեն լեգիտիմ ընտրություններ: Ոչ միայն ՀԱԿ-ի, այլև ընդդիմադիր մյուս ուժերի կողմից մի սխալ թույլ տրվեց, երբ վերջին խորհրդարանական ընտրությունների արդյունքները սահուն ընդունվեցին ընդդիմության կողմից՝ առանց դժգոհության:
Ընտրությունների առումով, հետաքրքիրը ոչ թե այն է, թե ո՞վ կառաջադրվի, այլ` ո՞վ չի առաջադրվի: Այլ կերպ ասած` ավելի հետաքրքիր ստացվեց, որ Ծառուկյանն ու Տեր-Պետրոսյանը և Քոչարյանը նույնպես չառաջադրվեցին:
Հզոր թեկնածուի ներկայությամբ ամբողջությամբ կփոխվեր քաղաքական միջավայրը, քաղաքական մթնոլորտը:
Իրենից (խոսքը Հրանտ Բագրատյանի մասին է:- Մ.Մ.) հարցրու, խի՞ ես ինձնից հարցնում: Ինքն իր հնարավորությունները շատ լավ գիտի: Ինքը գիտի, որ Սերժ Սարգսյանին մրցակից չի, և ոչ մեկը Սերժ Սարգսյանին մրցակից չէ:
Քանի որ Երևանը մշտապես իմ վավերագրության տարածքն է, ասեմ, որ մեր քաղաքում ապրելն ունի մի հատկություն. այստեղ վտանգավոր-հետաքրքիր է:
ՀԱԿ-ն ուներ ակնհայտ առաջնորդ, հիմա նա կգնա: Որոշ ժամանակ ՀԱԿ-ը կարող է չունենալ առաջնորդ: Բայց իր գործունեության ընթացքում կարող են նոր առաջնորդներ ի հայտ գալ: Նոր լիդերները կգան-կգնան, բայց քաղաքականությունը կմնա: