Կնոջ կերպարի պատկերումը կապված է անընդհատ ներս նայելու հետ։ Փորձում եմ կնոջ կերպարի միջոցով արտահայտել ամենակարևոր ասելիքս, կյանքի հանդեպ ունեցած զգացողություններս ու մտքերս։ Փորձում եմ ձերբազատվել նաև շատ ավելորդ, արհեստական շերտերից։
Այսօր մեր բանավոր ու գրավոր լեզուն ողբալի վիճակում է։ Ավելի քան 10 տարի առաջ Վանո Սիրադեղյանը մի հոդված գրեց, որը կոչվում է` «Մի մտեք հայոց լեզվի տաճարը, կովե՛ր»։ Կովերը ոչ միայն տաճար մտան, այլև ապականեցին ու շարունակում են ջանասիրաբար ապականել այն:
Այսօր մեր պետությունը «Մարդ» դասագրքի համար ահռելի գումարներ է ծախսում, մինչդեռ «Բազմացում» թեման գրեթե ոչ մի ուսուցիչ չի անցնում: Նշանակում է, որ մեր պետությունն այս պարագրաֆն անիմաստ գրել ու տպել է տվել, բայց դպրոցներում սա չեն անցնում: Պետությունը հիմա՞ր է, որ անիմաստ գումար է ծախսում:
Ժողովուրդը ստրուկի դերից դուրս կգա և կապրի իր երազած երկրում միայն մի դեպքում. ժողովրդի փոխվելու դեպքում: Մնացած բոլոր դեպքերում, ինչ էլ որ փոխվի՝ նախագահ, եղանակ, տարեթիվ, նորաձևություն և այլն, ժողովուրդը կշարունակի մնալ ստրուկի իր դերում ու չի ապրի իր երազած երկրում:
Կարծում եմ՝ շատ կարևոր է, որ երիտասարդներն էլ հասկացան, որ գումարներն արդար տրամադրելը հեշտ չէ, չափորոշիչներ սահմանելը պահանջում է հաշվի առնել բազամաթիվ տարբեր գործոններ, տարբեր ոլորտներում առկա նրբությունների գիտակցում և այլն:
Ժողովուրդս այնքան է նահանջել իր իրավունքների հարցում, քաղաքական դաշտն այնքան է ապաքաղաքականացվել ու բազարի վերածվել, որ լոզունգի համար հնարավոր է դարձել «Սասունցի Դավիթի» վրայի փոշին թափ տալ:
Նոր պաշտպանած գիտնականը, օրինակ` մեր ինստիտուտում, որը ես համարում եմ, որ քիչ թե շատ բարվոք վիճակում է, քանի որ ուրիշներն ավելի վատ վիճակում են, ստանում է, օրինակ` 40-45.000 դրամ: Այս ամենից պարզ է, որ այդ երիտասարդը չի մնա:
Համոզված եմ` իշխանությունը թույլ չի տալիս Գագիկ Ծառուկյանին առաջադրվել, իսկ Գ. Ծառուկյանը ռիսկի չդիմեց, որովհետև 15 րոպե էր պետք, որպեսզի իշխանությունն իր ֆրակցիայից 5,6,7 պատգամավոր թողներ, բիզնեսների մի մասի գլխին «սև-սև» ամպեր կուտակվեին, և նա շատ արագ կկանգներ իր ամբողջ ունեցվածքը կորցնելու ռիսկի առաջ:
Սևակի շնորհն աստվածատուր էր: Անբացատրելի է` գյուղական դպրոցի շրջանավարտն իր ինքնակենսագրության մեջ գրում է, որ իր գրականության ուսուցչի հաջորդ օրվա դասերն ինքն էր կոնսպեկտավորում:
Ձեր աչքերը փակեք և հետ նայեք, տեսեք` ո՞ր իշխանության ժամանակ օլիգարխներ չեն եղել: Օլիգարխներն ավելի շատ Սերժ Սարգսյանին նվեր մնացին Ռոբերտ Քոչարյանի ժամանակահատվածից:
Անգամ Մարտին Լյութեր Քինգը, որ թեև քաղաքական գործիչ էր, սակայն նախևառաջ` հոգևոր առաջնորդ, դժվար թե նման պլատֆորմով հանդես գար: Սեդրակյանին ավելի կսազեր, ասենք, «Մհերի Դուռում Մհեր կա», կամ` «Մսուրում Մսրա Մելիք չկա» կարգախոսը, քան «Վերևն Աստված կա»:
Երբ լսեցի նրա հարցազրույցը, եթե չճանաչող մարդը լսի, կասի` սա մեր պատմության հերթական քրիստոնյա սրբերից մեկն է: Նա այդպես խոսում է` մոռանալով իր անցյալը, իր ունեցած հարստությունը կամ իր շրջապատի ունեցածը:
Մարդիկ մոռացել են դիֆթերիայի մասին, փայտացումն էլ գրեթե չի հանդիպում: Ուղղակի պետք է հիշեցնել, որ ցանկացած պահի կարող են այդ հիվանդությունները մուտք գործել երկիր, որովհետև մեզ շրջապատող բոլոր երկրներում, միգրացիայի օջախ հանդիսացող երկրներից շատ հեշտությամբ հարուցիչը կարող է գալ հանրապետություն, և հարուցիչը հեշտությամբ կտարածվի:
Եթե ինձ մեկը փորձի մեղադրել նույնիսկ այն բանում, որ այս ամեն ինչից մայրիշխանության հոտ է գալիս, ասեմ, որ եթե մայրիշխանությունը մեր երկիրը պետք է տանի լրջագույն զարգացումների, ուրեմն պետք է գնանք նաև այդ ճանապարհով: Թող լինի մայրիշխանություն: Հրեաների մոտ մայրիշխանություն է, և ի՞նչ, հրեաները պակա՞ս հաջողություններ ունեն: Տղա
Ինչ-որ թեկնածուի օգտին քվեարկելը` մի բան է, վստահված անձ լինելն` այլ բան: Գոնե դաշնակցականների պարագայում առանց ԳՄ-ի որոշման բացառվում է այդպիսի դրսևորումներ, որ որևէ կուսակցական հանդես գա որևէ թեկնածուի վստահված անձ:
ՔԿՀ-ի պետն անպայման տեղյակ է լինում «զոն նայողների» ինստիտուտի մասին: ՔԿՀ-ի աշխատակիցն ինձ ասում է, որ առանց այդ ինստիտուտի չեն կարող ղեկավարել հիմնարկը: «Զոն նայողը» կարգ ու կանոն հաստատելու մեխանիզմ է: Քրեակատարողական հիմնարկներում կան, այսպես ասած` լավ, կահավորված, «էլիտար» խցեր և կան սովորական խցեր:
Բազմաթիվ կուսակցություններ այսօր այլևս չկան, մի մասն էլ սոսկ թղթի վրա է: Կան նաև այնպիսի կուսակցություններ, որոնք առաջնորդվում են պարզապես բիզնեսի օրենքներով, որի հետևանքով երեկվա ընդդիմադիրը և ժողովրդի համար կուրծք ծեծողը այսօր դառնում է բացակա:
Վիճակը շտկելու համար անհրաժեշտ է տանել աշխատանք հանրության և իշխանության ներկայացուցիչների հետ, բայց առանց հեղափոխության, իմ կարծիքով, գործը գլուխ չի գա: Կան շատ այլ պատճառներ և միջոցներ, սակայն խնդրել եք լինել հակիրճ:
Մենք ունենք նման աննախադեպ հարուստ հնարավորություններ, որոնք շահավետ են ոչ միայն ընկերության համար, այլ նաև ակնհայտորեն օգտակար են ուսանողների համար:
Օնտարիոյի Գիտությունների կենտրոնում իմ անցկացրած մեկ օրը տվեց ինձ հուզող շատ հարցերի պատասխանները: Գիտությունների կենտրոնից դուրս գալիս՝ հիմնական հարցը, որ ինձ հետաքրքրում էր՝ այն էր, թե ինչպիսի՞ն կլիներ աշխարհը, եթե բոլոր գիտական բացահայտումներն օգտագործվեին բացառապես բարի նպատակներով և աշխարհն ավելի լավը դարձնելու համար:
Կարող եմ ասել, որ Սերժ Սարգսյանը «Հանրապետություն» կուսակցության հետ լեզու չի գտել և մեզ չի չեզոքացրել:
Մենք պետք է հասկանանք, որ այն քաղաքական համակարգը, որ սկսեց զարգանալ 1988թ., գնում է պատմության գիրկ` ամեն ինչով, պետք չէ այս կամ այն մարդուն առանձնացնել:
Աֆրիկյան ժանտախտ hիվանդության ընթացքը որոշ նմանություն ունի բոլորին հայտնի ՄԻԱՎ-ի հետ։ Այս դեպքում նույնպես ախտահարվում են իմունային համակարգի բջիջները, այդպիսով կենդանին զրկվում է բնական պաշտպանական մեխանիզմից։
Երբ Հայաստանում բիզնեսը մի քիչ լրջանա, դուրս գա խուժանի մակարդակից, նա կգիտակցի, որ լուրջ բիզնեսը պահանջում է քաղաքակիրթ հասարակություն: Նույնիսկ հանցագործ աշխարհն է քաղաքակիրթ հասարակություն պահանջում, որովհետև, եթե չորս կողմդ հանցագործ են, հանցագործություն գործելը շատ դժվար է:
Մեր խնդիրները հիմնականում նյութական են և ֆինանսի հետ են կապված: Սա յուրահատուկ հաստատություն է, որտեղ, բացի բուսաբանական ուսումնասիրությունների իրականացումից, գործում է նաև Բուսաբանական այգին, որը բավական ծախսատար է:
սովետական տարիներին (աթեիստական հասարակություն, աթեիստական պրոպագանդա, և այլն), թվում էր, որ եթե արգելքներ չլինեն, վիճակը փոխվելու է: Հիմա, երբ այդ արգելքները չկան, ուղիղ հակառակ վիճակն է: Կարծում եմ, որ այն ժամանակ ինչ-որ բան ավելի պինդ էր, քան հիմա:
Ես ընդհանրապես չեմ սիրել քաղաքականությունը, բայց վերջին շրջանում հասկացա, որ քաղաքականություն չկա էլ: Կան PR տեխնոլոգիաներ, մեդիա տեխնոլոգիաներ և այլն: Մնացածը սուտ է, ինչ-որ պաթոսներ են, որոնք ընդամենը փակում են այդ ամեն ինչը:
Առանց ստեղծագործելու՝ ես չեմ կարող ապրել: Հատուկ տրամադրություն պետք չէ, երգերն ամենատարբեր պահերին են գալիս` լինի դա դրսում քայլելիս, թե ինչ-որ լավ երաժշտություն լսելիս:
Մարդը դառնում է ազատ այն ժամանակ, երբ նրա երևակայությունը սահմաններ չունի, երբ նա կարողանում է շատ ազատ մտածել և դառնալ ստեղծագործության համահեղինակը: Այս սկզբունքը փորձում եմ պահպանել: Սուտ կլինի ասել, թե այն պահպանելը մշտապես հաջողվում է:
Մենք ծեսն անում ենք վերապրողների համար` որպես մխիթարություն: Երբ ասում ենք` «Ո՛չ, չենք կարող», և մեր կռնակը կդարձնում ենք ընտանիքին, ինչպե՞ս կարող ենք իրենց մխիթարել: Կա անխախտ մեկ կանոն` ամուսնությունը կատարվում է միայն տղամարդու և կնոջ միջև: Մյուսները մարդկային կանոններ են, որոնք եկեղեցին կարող է իրեն թույլ տալ փոքր-ինչ սրբագրել: