Մենք այսօրվա կյանքը, ապրելակերպը նկարագրող ֆիլմ չունենք: Մենք երիտասարդական կինո, հեռուստատեսային ծրագիր չունենք: Այսօր ավելի շատ հումորային, զվարճալի ծրագրեր են, որոնք, եթե որոշ ժամանակ անց չլինեն՝ չենք էլ նկատի: Մենք մոռանում ենք, որ կինոն բիզնես է:
Քաղաքը միայն շենքերով և մարդկանցով լցված ապրելու վայր չէ: Այն կենդանի օրգանիզմ է, որն իր բնակիչներին պարտադրում է իրար հետ հարաբերվելու և միասին ապրելու որոշակի կարգ, օրենքներ, օրինաչափություններ:
Ես երեք ամուսին եմ ունեցել, բայց երեքն էլ հայ են եղել։ Երբ 16 տարեկանում որպես զբոսաշրջիկ եկա Հայաստան՝ սիրահարվեցի Հայաստանին։ Երբ Արային հանդիպեցի, մտածում էի, որ Հայաստանում պիտի ապրեմ, դա ինձ համար շատ կարևոր էր։
«Այն նշաձողը, որը դրել է Րաֆֆի Հովհաննիսյանը, արդեն գործընթացները քաղաքական հարթությունից տեղափոխում է բարոյական-հոգևոր հարթություն և ստեղծում է լրիվ նոր իրավիճակ, ինչը նաև շատ բարդ կացության առաջ է կանգնեցնում բոլորին»,- ասում է Ա.Վարդանյանը
Իշխանությունը երբեք էլ կամովին չի զիջի իր դիրքերը, հասարակական վերջին պոռթկումներն էլ իրենց հոգին կավանդեն, հիասթափությունն է՛լ ավելի կխորանա: Մարդկանց բռնությամբ երջանկացնելու ծրագիրն էլ ցանկալի արդյունք չի արձանագրելու:
Նախագահի հետ մենք հիմնականում քննարկում ենք շախմատային հարցեր, թեև երբեմն ես կարող եմ բարձրացնել հասարակությանը հուզող խնդիրներ:
«Ազգային ինքնություն և արվեստ» թեմայի շուրջ Հակոբ Հակոբյանի հետ այս հարցազրույցն արվել էր 2011թ. աշնանը և մինչ օրս չէր տպագրվել:
Կարծում եմ, «ընդդիմության» մեղքը նրանում է, որ վարվել է այնպես, ինչպես դիմությունը, չի կարողացել վստահություն ներշնչել մարդկանց՝ հարյուր տոկոսով վստահելու իրենց: Հիմա էլ մարդիկ որոշ վերապահումներ ունեն Րաֆֆի Հովհաննիսյանի շուրջ ստեղծված շարժման նկատմամբ, հարյուր տոկոսով չեն ընդունում, բայց այս անգամ գոնե նկատելի է ու ողջունելի, որ ընդդիմությունն «այո» չի ասում դիմությանը:
Եթե ես Հայաստանում մնայի, հաստատ չէի ունենա նույն հաջողությունները, ինչ հիմա ունեմ։ Իսկ չէի ունենա մի պարզ պատճառով` Հայաստանում դու որքան էլ տաղանդավոր լինես, որևէ մեծ ընկերության կողմից քեզ տեսնելու հնարավորությունը հավասար է զրոյի։ Այսինքն` դրսում աշխատելուդ հնարավորությունն էլ է հավասար զրոյի։
Շատ ցավալի է, որ հայերն իրենց արվեստագետներին կենդանության օրոք չեն գնահատում: Հայաստանում ընդունված է, որ 40 տարեկան արվեստագետին կոչում են «երիտասարդ նկարիչ», «երիտասարդ երգահան»: Այս չափանիշով «Rhapsody in Blue»-ի հեղինակ` 26-ամյա Զորջ Գերշվինը պետք է համարվեր սկսնակ երգահան:
Այսօր բոլորն ուզում են բաց գույնի շրթներկ օգտագործել, բայց դա բոլորին չի սազում։ Ինչքան էլ նորաձևությունը դա պահանջի, պետք է անպայման հաշվի առնես` դա քեզ գեղեցկացնո՞ւմ է, թե՞ ոչ։ Նորաձև և գեղեցիկ լինելն իրարից բարակ գծով անջատվում են։ Միշտ չէ, որ նորաձև լինելը գեղեցիկ է։
Արձագանք է եղել Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից։ Նրա կինը` Արմինե Հովհաննիսյանը, եկել էր ցուցահանդեսին, զրուցեցինք, նկարվեց ծաղրանկարի հետ։ Ընդհանրապես վատ արձագանքներ չեմ լսել, միայն Հրանտ Բագրատյանի ծաղրանկարը վիրավորական համարեցին, ասացին, թե սուր է, իրականությանը չի համապատասխանում։
Բոլոր տիկնիկներին էլ շատ եմ սիրում, որովհետև ամեն մեկին պատրաստելուց հոգի ես ներդնում, այն շատ համբերատար ու երկար աշխատանք է։ Տիկնիկներիցս կառանձնացնեմ Փոքրիկ Իշխանին, որին ամեն անգամ նայելիս՝ զգում ես, որ ցանկանում է քեզ ինչ-որ փիլիսոփայական, հետաքրքիր բան ասել։
Ընտրություններն անձերի պայքար չէ, թիմերի պայքար է, և այդ տեսակետից անցյալ ընտրությունների ժամանակ ավելի մեծ թիմեր էին պայքարում. լիներ ԱԺՄ-ն՝ իր կողմնակիցներով, լիներ ՀՅԴ-ն, լիներ դա թեկուզ և անցյալ անգամ Լևոն Տեր-Պետրոսյանն՝ իր կողմնակիցներով. դրանք բավական մեծ թիմեր էին: Այժմ մեծ թիմերի պայքար չի զգացվում:
էպոսագետ թեկնածուն այդքան էլ միամիտ մեկը չէ, և այնպես չէ, որ էպոսը վերլուծելով` կարողանում են մեծ ծախսերի գումարներ վաստակել: Առանց կոնկրետ նպատակների մարդն իրեն չի հիմարեցնի այդքան լայն լսարանի մեջ, եթե, իհարկե, նա հոգեկան խանգարումներ չունի:
Վերջին շրջանում, երբ զայրացած եմ լինում և միացնում եմ հեռուստատեսությունը՝ մեր հրաշալի յոթնյակի արտահայտած մտքերից տրամադրությունս բարձրանում է:
Եթե դուրս նայենք, կտեսնենք բազմաթիվ մուգ ապակիներով մեքենաներ` զոմբիացված խավարասերների մեքենաներ են: Իմ խնդրանքն է անձամբ ՀՀ Ոստիկանության պետ պրն Վլադիմիր Գասպարյանին, որպեսզի վերացնի այդ երևույթը: Մարդիկ, մթության մեջ թաքնվելով, մտածում են, որ ինչ կուզեն` կանեն, և ոչ ոք չի տեսնի:
Ինձ անձամբ չի դիմում, չի ասում` գիտե՞ք` ինչ, Դուք իմ մասին էսպիսի բան եք ասել, եկեք պարզենք, թող լրատվամիջոցներն էլ նստեն, նկարահանեն, լուսաբանեն` ի՞նչը հիմնավորեմ: Ուրեմն` ունեմ, չէ՞, հիմնավորումներ, որ մարդը խուսափում ա:
Ես կազմակերպում եմ ու ասում եմ՝ ատրճանակդ տար կնոջդ տուր, թող պահի՞: Անտրամաբանական է: Նրանց պետք են թուլակամ մարդիկ, որ իրենք կարողանան ուղղորդել: Մի տեղեկություն էլ հայտնեմ: Կաֆել խփող Սամվելի եղբայրը՝ Ռոբերտ Հարությունյանը, հիմա քրեակատարողական հիմնարկում է:
Երբ մեծ քաղաքներից Երևան ես գալիս, տեսնում ես, թե ինչքան փոքր է մեր քաղաքը, կյանքի ռիթմն ինչքան դանդաղ է, պաղած, հատկապես վերջին տարիներին այն նմանվել է գյուղաքաղաքի:
Ծխախոտի օգտագործումը լուրջ խնդիր է առողջության համար, և պետք է խոսվի դրա մասին: Գինը բարձրացնելիս պետք է մեծ քարոզարշավներ կազմակերպվեն: Իսկ ի՞նչ է անում մեր Կառավարությունը: Հատկացվում է մի փոքր գումար, դա գնում է նախագահի աշխատակազմ, և հետո փոշիացվում են այդ գումարները, որովհետև արդյունք ոչ ոք չի տեսել դեռ երբևիցե:
Տարբեր մասնագիտական ոլորտների համար պետք է ստեղծվեն նման միջավայրեր, որին բոլոր այդ ոլորտի մասնագետները կարող են միանալ և ստանալ իրենց անհրաժեշտ տեղեկատվությունը, աշխատել:
Մարդիկ իրենց կյանքի բոլոր իրադարձությունները տեղադրում են համացանցում` ստատուսների կամ լուսանկարների միջոցով: Անգամ հարազատի մահվան բոթը մահից բառացիորեն րոպեներ անց հայտնվում է համացանցում` գրությամբ` «Ցավակցություններն ընդունում եմ ֆեսյբուքով»:
Լևոն Տեր-Պետրոսյանն ինչ-որ քայլ է անում` շարժումը փրկելու համար, բայց լավ կլիներ, որ Լևոն Տեր-Պետրոսյանը դառնար ՀՀՇ նախագահ և փրկեր ՀՀՇ-ն: Հետո նորից կարող էինք մյուս ազատական ուժերի հետ միավորված ընդդիմություն ստեղծել:
Չգիտեմ` ով կլինի նախագահ, բայց մշակույթի ոլորտի խնդիրները մեկ օրվա լուծում չեն պահանջում: Հայաստանում նախագահի ինստիտուտը ձևավորված չէ: Գալիս են նոր նախագահներ, և նրանք այդ ընթացքում դառնում են արարողակարգային ֆիգուրներ:
Ես արդեն սկսում եմ հասկանալ, որ միգուցե ես այլևս անելիք չունեմ ՀԱԿ-ում: Համենայնդեպս փետրվարի 18-ի ընտրություններից հետո՝ նախագահ դառնալուց հետո, բոլորին կհրավիրեմ ինձ մոտ, կամ ինքս կգնամ այնտեղ և կհայտարարեմ, կասեմ՝ տղաներ, ի՞նչ եք ուզում անել ՀԱԿ-ի հետ:
Կարգախոսների վրա պետք չի մեծ ուշադրություն դարձնել, դրանք հենց այս պահի համար ստեղծված, անցյալ չունեցող ինչ-որ բառակույտեր են: Ընտրողի հիշողությունը կարճ է, նա նախորդ և ներկա կարգախոսների միջև պատճառա-հետևանքային կապ չի տեսնում:
Ժողովո՛ւրդ, ես ակնկալիքներ չունեմ, ես ասում եմ այն, ինչ տեսել ու մտածում եմ: Կա՞ ավելի լավ մեկը, որ անցել է ճանապարհ: 70-80 տարի չթողեցին Գարեգին Նժդեհի մասին ֆիլմ նկարահանել, հեղափոխություն եղավ, կառավարություններ փոխվեցին: Բայց եթե ազատություն է, դեմոկրատիա է, եթե հայրենիքի մասին ես մտածում…
Կնոջ կերպարի պատկերումը կապված է անընդհատ ներս նայելու հետ։ Փորձում եմ կնոջ կերպարի միջոցով արտահայտել ամենակարևոր ասելիքս, կյանքի հանդեպ ունեցած զգացողություններս ու մտքերս։ Փորձում եմ ձերբազատվել նաև շատ ավելորդ, արհեստական շերտերից։
Այսօր մեր բանավոր ու գրավոր լեզուն ողբալի վիճակում է։ Ավելի քան 10 տարի առաջ Վանո Սիրադեղյանը մի հոդված գրեց, որը կոչվում է` «Մի մտեք հայոց լեզվի տաճարը, կովե՛ր»։ Կովերը ոչ միայն տաճար մտան, այլև ապականեցին ու շարունակում են ջանասիրաբար ապականել այն: