«Սերժ Սարգսյան» ակումբ չի բացելու

Հարցազրույց ԱՊՀ երկրներում երիտասարդության խորհրդի վարչության նախագահ, «Պուտին» ակումբի հիմնադիր Անդրանիկ Նիկողոսյանի հետ

Նախ՝ անդրադառնանք  հայտնի «Պուտին» ակումբների  բացմանը Հայաստանում: Ի՞նչ փուլում է այդ նախաձեռնությունը:

– Գրեթե մեկ տարի է՝ ակումբը կա, գործում է:

 – Մե՞կ ակումբ է:

Կարդացեք նաև

– Այո:

Հաջորդ տարի սպասվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Հայաստան: Եվ քանի որ Ձե նախաձեռած ակումբն ի պատիվ նրա է, և նաև կրում է նրա անունը, ապա հնարավո՞ր է որ Վ. Պուտինն այցելի այդ ակումբը

– Չեմ կարծում:

 – Ինչո՞ւ, չէ՞ որ Դուք այդքան ջանքեր եք թափել:

– Իմ կարծիքով՝ այցի ընթացքում շատ ավելի կարևոր հարցեր կլինեն քննարկելու:

–  Իսկ Վ.Պուտինը տեղյա՞կ է Ձեր նախաձեռնության մասին:

– Եթե Երևանում հնարավորություն ունենաք՝ Դուք կհարցնեք այդ մասին:

 – Բայց Մոսկվան ավելի մոտ է, քան Երևանը:

-Ես այդ առումով որևիցե հարց չունեմ: Եթե ունենամ, համոզված եղեք՝ և՛ Մոսկվայում, և՛ Երևանում անպայման կհարցնեմ:

Իսկ ի՞նչ եք կարծում՝ ինչո՞վ է պայմանավորված Պուտինի այցը Հայաստան:

– Հայաստանի հանրապետության նախագահի պաշտոնական հրավերքով:

Նախընտրական փուլո՞ւմ:

– Հրավերը վաղուց է եղել:

–  Եվ ո՞վ է Հայաստանում Ռուսաստանի ցանկալի թեկնածուն նախագահական ընտրութուններում:

– Այդ հարցն ուղղեք ՌԴ նախագահին: Իմ կարծիքով՝ Հայաստանի ցանկալի թեկնածուն ՀՀ քաղաքացիներն են որոշում:

Իսկ Արևմուտքն ու Ռուսաստանը  որոշիչ ուժե՞ր են:

– Ամենակարևոր որոշիչ ուժը հայ ժողովուրդն է:

Դա տեսականորեն կամ փիլիսոփայորեն է ընդունելի մեր իրականությունում:

– Մեծ հաշվարկով կցանկանայի, որ Դուք էլ փիլիսոփայորեն մոտենայիք այդ իրականությանը:

Եվ դրանից ի՞նչ կփոխվի: 

– Առանձնապես արտառոց ոչինչ, կարծում եմ, չի փոխվի:

Արտառոց ասելով՝  ի՞նչ կատի ունեք:

– Ոչինչ նկատի չունեմ, ժամանակը ցույց կտա:

Հետևո՞ւմ եք հայաստանյան ներքաղաքական կյանքին;

– Ե՛վ ինձ, և՛ սփյուռքում ապրող միլիոնավոր հայերն էլ մտահոգված են Հայաստանի ներքաղաքական կյանքով: Իհարկե, մտահոգվում եմ:

Օրինակ, ի՞նչն է մտահոգում:

– Այն, թե ո՞վ կլինի ՀՀ նախագահ:

Հատնի է, որ ԲՀԿ-ն ռուսամետ քաղաքական ուժ է: Ի՞նչ եք կարծում՝ ի՞նչ կփոխվի Հայաստանում, եթե, պատկերացնենք, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը դառնում է ՀՀ նախագահ:

– Չեմ պատկերացնում:

Ինչո՞ւ, Գագիկ Ծառուկյանին՝ որպես ՀՀ նախագահ չե՞ք տեսնում:

– Ես Հայաստանի նախագահ տեսնում եմ նրան, ում կընտրի հայ ժողովուրդը:

Բայց ասացիք, որ չեք պատկերացնում Գ. Ծառուկյանին որպես ՀՀ նախագահ: Այսինքն՝ չե՞ք տեսնում, որ ժողովուրդը նրան կընտրի նրան: 

– Ես ապագա նախագահ տեսնում եմ Սերժ Սարգսյանին:

Ինչո՞ւ:

-Ե ս այդ մասին բազմիցս ասել եմ: Դա իմ կարծիքն է:

Իսկ հնարավո՞ր է՝ առաջիկայում՝ նաև «Սերժ Սարգսյան» ակումբներ բացեք:

– Ոչ:

Տեսանյութեր

Լրահոս