Հիմա այդ դաշտում ես պատրաստ եմ համագործակցել և՛ «Բարգավաճի», և՛ դաշնակցականների, և՛ «Ժառանգության» հետ, եթե իրենք պատրաստ են այդպիսի խնդիր լուծել:
Լևոն Տեր-Պետրոսյանը և Ռոբերտ Քոչարյանը գոնե մեկ հարցում օբյեկտիվորեն բախտակիցներ են. երկուսն էլ պաշտոնաթող նախագահներ են և երկուսն էլ ձգտում են ղեկավար քաղաքական դերակատարություն ստանձնել այս նոր պայմաններում:
Նրանք փայլուն գիտեն, որ ջուրը պարզելու պահից իրենք` որպես երևույթ, վերանալու են: Այսինքն` մեծ պատնեշ է դրված ժողովրդի զարգացման ճանապարհին:
Հայաստանում Կրթության և գիտության նախարարությանը կից պետք է բացել անգրագիտության վերացման նախարարություն:
Եթե մենք կարողանանք դառնալ բրենդային որևէ ոլորտում առաջատար երկիր, իրենք չեն գնա այլ երկիր, այլ կգան Հայաստան:
Ցավոք, ստացվում է, որ Հայաստանում այսօր քաղաքական կյանքում կարող են տեղ ու դեր ունենալ, քվե ապահովել այն կուսակցությունները, որոնք բարեգործական կազմակերպություններ ունեն, ովքեր բարեգործություն են իրականացնում ու միաժամանակ հավատացնում են, որ դրանք բացարձակապես կապ չունեն իրենց քաղաքական կամքի հետ:
Երկիրը, պետությունը այսօրվա արվեստագետին չի նայում՝ որպես սառույցը կոտրող ուժ, որի միջոցով երկիրը պետք է ներկայանա աշխարհում, և որի հետևից նոր կգան արդյունաբերությունը, տնտեսությունը, և այլն:
Այսօր որոշ հարցերում ավելի լավ վիճակում ենք, բայց նախագահի աթոռի ձեռքբերումով արմատական փոփոխություններ կատարելու տեսակետից 1996 թվականի համեմատությամբ վիճակն ավելի լավը չէ։
«Բոլորիս համար ակնհայտ է, որ ՀԱԿ-ն ընդդիմություն է, բայց ինձ համար հեչ ակնհայտ չէ, որ ԲՀԿ-ն է ընդդիմություն: Քանի որ ինձ համար ակնհայտ չէ, հասարակության մեծ մասին էլ պարզ է, որ ԲՀԿ-ն իշխանություն է, դրա համար բացառում եմ համագործակցությունը: Եթե ես նույն չափով վստահ լինեի, որ ԲՀԿ-ն ընդդիմություն է, որքան վստահ եմ, որ ՀԱԿ-ն է ընդդիմություն, այդ դեպքում մեծ իմաստով` ի՞նչ տարբերություն, թե ո՞ր թեկնածուին աջակցել` ՀԱԿ-ի՞, թե՞ ԲՀԿ-ի»:
Շատ դժվարանում եմ ասել, թե երբ կբացահայտվեն կազմակերպիչները, բայց, որ մենք բացահայտումը կտեսնենք` դրանում հավատացած եմ:
«Ոչ մի քաղաքական ուժ այսօր մենակ սիստեմի դեմ պայքարելու հնարավորություն չունի, և եթե կան ուժեր, ովքեր պատրաստ են մեզ հետ պայքարելու, այդ թվում` Դաշնակցությունը և այլ քաղաքական ուժեր, ապա, այո՛, պետք է համախմբել»:
Ամեն հեղինակ կենտրոնացած է մեկ մարդու ներքին աշխարհի վրա և չի կարողանում այդ ներքին աշխարհը բացել այնպես, որ մեկ մարդու խնդիրը համամարդկային, գլոբալ նշանակություն ձեռք բերի:
«Ընկերուհի չունեմ, կին կամ, առավել ևս, երեխաներ աշխարհի ոչ մի երկրում չունեմ: Սա և ժամանակի, և իմ դիրքի խնդիրն է: Օրինակ, իմ ընկերների դեպքում ամեն բան ավելի հեշտ է եղել: Իմ ընկերներն իրենց սիրելիներին ճանաչել են մինչև հայտնի դառնալը: Իսկ իմ պարագայում ամեն ինչ մի փոքր այլ է: Աղջկա մոտ իմ մասին կարծիքը ձևավորվում է թե դրական, թե բացասական եթերից: Նա մինչ ինձ ճանաչելն արդեն ունի իմ մասին իր պատկերացումները: Բայց իրականում այն, ինչ ես եմ ցույց տալիս բեմում, իմ բնությունից շատ տարբեր է»:
Ես ուզում եմ անկեղծ լինել. հրաշքներ չեն լինում, փրկիչներ չեն լինում, բայց նա կաներ առավելագույնը, որպեսզի Հայաստանին ետ պահեր սխալ քայլերից։ Մենք այնպիսի ճակատագրական պահեր ենք ապրում, ՀՀ-ն այսպիսի ծանր վիճակում երբեք չի եղել, որովհետև 70 տարի պաշտպանված է եղել, մենք մոռացել էինք այն ծանր տարիները, երբ մենակ էինք, և մեզ հոշոտում էին:
Մարդու առաքելությունն այս կյանքում մահվան, ստորության հանդեպ բարոյական հաղթանակն է: Դա ինքն իրեն չի լինում: Ես ֆատալիստ չեմ և հասկանում եմ, որ մարդ արարածի մեջ երկուսն էլ կա: Մենք ենք որոշում՝ որ ուղղությամբ գնալ:
«Ինչպես հաճախ է պատահում «գլամուրային» գործիչների հետ, Օսկանյանն ընկավ մեծ սկանդալի մեջ և այլևս ԲՀԿ-ին տալու բան չունի, բայց վերցնելու մեծ ախորժակ ունի: Ահա այս մոդելը բնության մեջ հայտնի է` որպես մակաբուծություն»:
«Մեր խնդիրն արտագաղթի հարցը լուծելն է, որը ներքին հարց է, կապ չունի Ադրբեջանի կամ Ղարաբաղի հետ, դա իշխանության գործունեության հետևանքն է: Հայաստանի թշնամին և սպառնալիքը ոչ թե Թուրքիան կամ Ադրբեջանն են, այլ ագահ և ոչ կոմպետենտ չինովնիկներն ու պաշտոնյաները, ովքեր չեն կարողանում լուծել սոցիալական, տնտեսական հարցերը, ինչի պատճառով չկա արդարություն, և մարդիկ արտագաղթում են»:
Դուրս եկեք փողոց ու մարդկանց հարցրեք, նրանք ձեզ հարյուրավոր անուններ կթվարկեն, որոնք արժանի են դատապարտման: Զարմանում եմ, որ Վարդան Օսկանյանից են սկսել: Ինձ թվում է, որ այստեղ գործել է ռուսաստանյան իշխանություններից մեջբերված հայկական կրկնօրինակումը:
Որևէ ժամանակաշրջանում և որևէ երկրում հասարակությունը չի հավատացել իշխանությանը:
Ռուսաստանը ներկայումս նման նվաստացումներ հանդուրժելու պատրաստ չէ, և, անշուշտ, դա բերեց լրացուցիչ լարման:
Թուրքիայում միանշանակ ամենակարդացվողը քաղաքական թեմաներով հոդվածներն են: Մեզ մոտ Ձեր մատնանշած թեմաներն այնքան էլ կարդացվող չեն:
Ուժեղ է այն մարդը, ով ստույգ գիտի, թե ո՞ւր է գնում, ինչո՞ւ է արթնանում և իր հետևից ո՞ւր է տանում մարդկանց:
Մեծ գումարի դեպքում ցանկացած համերգի առաջարկ էլ կընդունենք: Եթե ինձ հիմա մեծ գումար տան` ես պատրաստ եմ այս ծառերից մեկը կտրել… Կատակում եմ, բայց իսկապես գումարի դերն այսօր շատ մեծ է: Որքան փորձում ես ազնիվ, արդար լինել, մեկ է` գլխավոր դերը փողինն է: Եթե դրամի խնդիր լինի, յուրաքանչյուր մարդ կարող է գնալ այնպիսի քայլերի, որոնք նա միշտ բացառել է իր կյանքում:
Այսօրվա մեր ավանդատուների ֆինանսական գրագիտության մակարդակը և ԿԲ-ի կարգավորման բարձր որակը, ինձ թվում է, թույլ չի տա, որ ստեղծվեն նոր թակարդներ:
ՀՀԿ-ից հարցաքննվել են մի քանի անձինք, թույլ տվեք այս պահին անուններ չհրապարակել. քանի որ ձեռքիս տակ չունեմ նշումներ` չեմ հիշում:
Հիմա ամեն ինչ փոխվել է, և՛ ժամանակներն են այլ, և՛ վտանգն է ավելի մեծ: Լիբանանի հայ համայնքը մեկ անգամ արդեն անցել է պատերազմի քավարանով:
Երբ համեմատում ես դրսի թեկուզ համալսարանների սարքավորումների հետ, որոնց վրա աշխատում են ուսանողները` ուղղակի համեմատության եզրեր գտնելը դժվար է:
Մեռած վիճակ: Ես էլ չեմ պատկերացնում` ի՞նչ ա լինելու: Ոչի՞նչ, որ ամուսնուս տանելու են Կոշ: Տեղս չեմ գտնում: Ես դեռ շոկի մեջ եմ: Ես դեռ չեմ պատկերացնում` ամուսինս նստելու ա, չի նստելու:
Որևէ մեկը չի մտածում, որ ստեղծված պետությունը պետք է խնամել: Ներքին կարգը կարևոր չէ՝ միապետությո՞ւն է, դեմոկրատիա՞, կապիտալի՞զմ, թե՞ սոցիալիզմ, սրանք բոլորը նպատակ ունեն՝ կառուցել ավելի բարենպաստ պայմաններ, որ ժողովուրդը հեղափոխական մտքերից հեռու լինի, և որպես պետություն` հզորանալ այնքան, որ մրցակիցներդ հակառակորդ չդառնան ու «չխժռեն» քեզ: Եվ սա բոլոր պետությունների նպատակն է: