Վերջին անգամ 2012-ին եմ եղել Հայաստանում: Մասնակցում էի Երևանում և Սևանում կայանալիք համերգային ծրագրին: Ճիշտն ասած՝ Հայաստանի մասին ինձ շատ է պատմել մայրս: Նա շատ է սիրում հայկական ընտանեկան ավանդույթներն ու հայկական խոհանոցը:
Չգիտեմ՝ արդյոք լավ դերասան կդառնայի՞, թե՞ ոչ, բայց լրագրողները, հատկապես խմբագիրները, պետք է նաև մի փոքր դերասանություն անել իմանան: Նկատի ունեմ այն, որ հերթական անգամ, երբ զանգում են և բողոքում, պետք է անակնկալի գալ և ասել` «Ինչպե՞ս, ես այդ մասին չգիտեի», և այլն:
Անբարոյականությունը սկսվում է այն պահին, եթե քաղաքականությամբ են սկսում զբաղվել մարմնավաճառները, մարդասպանները, գողականները, շուլերները:
Ես գրազը պարտվեցի, որովհետև վստահ էի, որ Գագիկ Ծառուկյանն, ի վերջո, կառաջադրվի: Ամեն ինչ բերում էր նրան, որ նա պիտի առաջադրվի: Պետք չէ խորը վերլուծաբան լինել` հասկանալու, թե ի՞նչ է կատարվել: Ինձ թվում էր, որ նա արդեն ռուբիկոնն անցել է և ձեռնտու երկրորդ տեղի թեկնածու է, ով կշնորհավորի ընտրված նախագահին և բողոքի ալիք էլ չի բարձրացնի:
Երբ Հայաստանում հեռուստաբիզնեսը կայանա, այն ժամանակ էլ մարդիկ խնդրին ավելի պրոֆեսիոնալ կողմից կմոտենան:
Երբ ակտիվորեն շրջանառության մեջ էին դրել միասնական թեկնածուի գաղափարը, ըստ երևույթին, որոշ ուժեր գրպանում պահած ունեին միասնական թեկնածուի՝ իրենց համար միակ ընդունելիի անունը, ասենք, Ծառուկյանին «դեմ տալը» և նրա ստվերում առաջ շարժվելը: Չստացվեց…
Բնականաբար, սիրում ենք այն ամենը, ինչ անում ենք, կարծես դառնում է մեր երեխան: Դու նրան պետք է անընդհատ պահես, մեծացնես, փայփայես, ճիշտ գծերի վրա դնես: «Աձիկի» կերպարն ինձ համար ամենասիրելի կերպարներից է: Նրան շատ բարդ է խաղալը, և ես դրանից հաճույք եմ ստանում:
Մենք պետք է զգուշացնենք այն պարոններին, ովքեր փքված, ուրախ նստած են և մտածում են` «ոնց սաղին ֆռացրեցինք», և կարծում են, թե հիմա ամեն ինչ իրենց ձեռքում է մնալու, և Հայաստանի հափշտակումն ապահովվածէ: Ոչ մի նման բան չկա:
Ինտերնետն իրավաբանորեն ԱՄՆ սեփականությունն է: Համացանցի օգտագործման իրավունքները շղթայաբար ԱՄՆ-ը փոխանցում է ICANN կիսապետական կազմակերպությանը, որն, իր հերթին` այլ սուբյեկտներին:
ԲՀԿ շարքային անդամները և ոչ միայն նրանք, երկընտրանքի առջև են` զբաղվել քաղաքականությա՞մբ, թե՞ շարունակել իրենց պասիվ «դիտորդական» ներկայությունը:
Այո, ես խոսք եմ տվել և մնալու եմ իմ խոսքի տերը: Այնպես չի լինելու, որ ես և Լևոն Տեր-Պետրոսյանը լինենք թեկնածուներ, և ընտրողները չկողմնորոշվեն, թե ում ձայն տան: Դա ես բացառում եմ:
Անիմատորի աշխարհը նույնն է, ինչ որ բոլորինը` հետաքրքիր, ամեն պահի փոփոխվող, զարմանալի Աշխարհ…
Երևանը, կարծում եմ, պետք է լիներ փոքր սիրունիկ շենքերով, փոքր բակերով մի քաղաք:
Եթե 20-րդ դարը համարվում էր ատոմային զենքի դարաշրջան, ապա 21-րդ դարը համարվում է ավելի շատ կենսատեխնոլոգիայի, կենսաբանական զենքի դար, որն, անշուշտ, շատ ավելի սարսափելի բնույթ ունի, քան ատոմային զենքը:
Ամենամեծ խնդիրը, որ մարդն այսօր ունի Հայաստանում, ինքնաիրացման՝ ինքնառեալիզացիայի խնդիրն է:
Այն քաղաքական ուժերը, որոնք հակված էին գնալ Գ.Ծառուկյանի և ԲՀԿ-ի հետևից, այսօր պետք է որոշեն` ինչ անել:
Վերջին տարվա ընթացքում կատարված իրադարձությունները ևս մեկ անգամ ապացուցեցին այն, ինչի մասին ղարաբաղցիները բարձրաձայնում էին 70 տարի շարունակ, այն է` Ադրբեջանի կազմում իրենք ապագա չունեն:
«Իրականում ես համարում եմ, որ լավ հնարավորություն ունեմ մեր ժողովրդի վստահությունը շահելու, այդ պաշտոնում երկրորդ ժամկետում պաշտոնավարելու համար»:
Հայաստանում հավաքված կարծիքները հիմնականում ամփոփելով՝ կարելի է ասել հետևյալը. ինտերնետ գրաքննության հարցերով պետք է զբաղվեն ոչ թե օպերատորները, որոնք ինտերնետ են մատակարարում, այլ իրավապահ մարմինները:
Երբ այսօր մեր ինտիտուտի մոտ 60%-ը երիտասարդներ են, հաջորդ քայլը ո՞րն է լինելու: Ինչպե՞ս պետք է նրանց պահենք:
Մենք եկանք այն վիճակին, երբ հասարակության համար այլընտրանքը դարձավ Գագիկ Ծառուկյանը:
Երևանում կան բաներ, որոնք ցանկանում ես գրկել, համբուրել, բայց կան նաև այնպիսի բաներ, որոնց կցանկանայիր հայհոյել, չընդունել: Սա մեր քաղաքն է:
Երևանն անընդհատ փոխում է իր գույները: Ինձ համար Երևանը եղնիկի է նման: Քաղաքում լավ բաներ, իհարկե, արվում են, բայց, ցավոք, միայն կենտրոնում են այդ փոփոխություններն արվում:
– Ուզում եմ մարդկանց մեջ Արվեստը շատ լինի, անմշակույթ մարդը լավ բաների ունակ չէ, իսկ «լավ բանն» օդի ու ջրի նման անհրաժեշտ է մարդկությանը:
Եթե տեքստ գոյություն ունի, ուրեմն այն ինչ-որ միտք պետք է փոխանցի: Այս երգը ևս ունի իր պատմությունը: Այն երկու հոգու մասին է:
Ցանկացած գալերեա, աուկցիոն կենտրոն, թանգարան պետք է ունենա մասնագիտական մեծ փորձ:
Մասնագետների խնդիր չունենք, սակայն ենթակառուցվածքի խնդիրը հաճախ խոչընդոտում է մասնագետների աշխատանքը, քանի որ դրանից բխում են նաև միջազգային ստանդարտներին համապատասխան տպագրությունների որակը, և այլն:
Օլիգարխիկ խմբերն իրենք քաղաքական լեգիտիմությունը չունեն, և շատ բարդ աշխարհաքաղաքական բնույթի խնդիրների առաջացման դեպքում չեն կարող դերակատար լինել:
«Ես չեմ թաքցնում. ողջ այս ընթացքում ես եղել եմ այն համոզման, որ ԲՀԿ-ն պետք է մասնակցի նախագահական ընտրություններին սեփական թեկնածուով»:
Գործարքներում պակասել է մեկ միջանկյալ օղակ՝ նոտարը։