Որպես ընթերցող` կարող եմ վկայել` ժամանակակից գրաքննադատությունը կաղում է. գրողները, գրաքննադատները նույն շրջանակի մարդիկ են, և, որպես կանոն, միմյանց գործերը մասնագիտական քննության անցկացնելու փոխարեն` գովերգում են իրար:
Կարծում եմ` այս գաղափարն անգամ Հայաստանում չէ, որ ծնվել է: Իսկ թե ինչո՞ւ է ընդդիմությունը միավորվել այս հարցի շուրջ ու քննարկում, այն, կարծում եմ` պետք է հարցնել իրենց:
Վարչապետը, հավանաբար, ուզում է իշխանության վերնախավում գտնվող ամեն մեկին գոնե մի կենսաթոշակային հիմնադրամ նվիրեն:
Ամենացավոտ խնդիրն այսօր այն է, որ ուսանողներն այդքան էլ լավ պատրաստված չեն, կրթական մակարդակը չի բավարարում:
Դժվար է ասել` կատարվածը սպասելի՞ էր, թե՞ անակնկալ:
Այո, շատ եմ ցավում, որ ՀԱԿ-ը մասնատվեց, որովհետև 4 տարի առաջ ՀԱԿ-ը շատ ավելի զորեղ էր:
Վարչախումբը մյուս ուժերին, իսկ դրա շախմատիստ առաջնորդը` բոլորին, այդ թվում` վարչախմբի պարագլուխներին խժռելու հաստատ նպատակներ ունի:
Հիվանդություններ կան, որ կանանց մոտ ավելի սուր արտահայտված են, քան տղամարդկանց մոտ, սակայն վիրահատվողների թվաքանակը գրեթե հավասար է:
Չեմ սիրում, երբ մարդ սիրում է, կամ ասում է, որ սիրում է մի ոճի երաժշտություն, իսկ մնացած ոճերն անգամ չի էլ փորձում հասկանալ:
Այս օրերին ազգային գաղափարախօսութիւնը իշխանութիւնների համար «հայ-ռուսական յաւերժական բարեկամութիւնն» է, ինչը նոյնքան շինծու է, որքան ամէն մի գաղափարախօսութիւն, որ ծառայում է սրա կամ նրա շահերին
Ինչո՞ւ թուլացավ ընդդիմությունը. թուլացավ ու տանուլ տվեց, քանի որ նույն տեսակն էր, ինչ իշխանությունը, իսկ նույն տեսակների միջև պայքարում իշխանությունը միանշանակ հաղթում է՝ ունենալով ողջ լծակներն իր ձեռքում:
Հայաստանում, դժբախտաբար, ոչ մի երևույթ շարունակական բնույթ չի ստանում, ինչը ես համարում եմ արվեստի համակարգում կարևորագույն խնդիրներից մեկը:
Մենք քաղաք, միջավայր և հոգևոր օջախներ ստեղծելու փորձառությունն ունենք, այդ ռեֆլեքսները մենք երբեք չենք կորցնի:
Հայաստանում դասական իմաստով ընդդիմադիր ուժ չկա, քանի որ բոլոր ուժերն այս կամ այն ձևով եղել են իշխանություն` կա՛մ կոալիցիայի միջոցով, կա՛մ իրոք իշխանություն են ունեցել և գրեթե պահել են իրենց այնպես, ինչպես այսօր իրենց պահում են այսօրվա իշխանությունները:
Ինձ համար կարևոր է ներկայացնել այն, ինչը չի երևում:
Հաճախ են հեղինակ-կատարողներին նույնացնում ամեն ինչից հոգնած և բողոքավոր մարդկանց հետ: Իրականում այդպես չէ…
Երազանքս մեծ է… երազում եմ, որ Երևանը դառնա իսկական արվեստի քաղաք, որ արտասահմանցին գա և հիանա մեր արվեստով, մշակույթով, մեր քաղաքի ճարտարապետությամբ:
Եթե մարդկանց թվում է, որ ես չլինեի՝ իմ փոխարեն լինելու էր 40 տարեկան մարզիչ, ապա սխալվում են: Ծրագրի ֆորմատն այնպիսին էր, որ հենց այդ տարիքի մարզիչ պետք է լիներ:
Ես սովորել եմ, որ նկարներս չպիտի գնեն, որն ինձ հանգստություն է բերում:
Պետք է բոլոր գործարարները հստակ իմանան, որ եկել է օրինական և մրցակցային դաշտում աշխատելու ժամանակը, պետք է կոռուպցիայի դեմ պայքարի իրական միջոցառումներ իրականացվի:
Շատերն ասում են` արտագաղթը պայքարի ձև չէ, բայց ոչ` պայքարի ձև է: Կա պայքարի 3 ձև` ընտրությունների միջոցով իշխանափոխություն, իշխանություն փոխել փողոցային ցույցերի միջոցով կամ զինված ճանապարհով, և պայքարի երրորդ ակտիվ ձևը պարզապես երկրից հեռանալն է:
Կոռուպցիայի հիմնական գործոնը կաշառքն է: Եթե իշխանավորները չեն վերցնում կաշառք, նրանց աշխատակիցները նույնպես չեն վերցնի:
Ամսական մի 200 դոլար facebook-յան գովազդ դնելով` կարող եք ընդհանուր առմամբ ծածկույթ ստանալ ամբողջ հայկական շուկայի համար:
5 տարի Կառավարությունը լծակներ է ունեցել պայքարելու կոռուպցիայի դեմ:
Այն գումարներով, որոնք պետբյուջեից տրամադրվում են այս խնդրի կարգավորման համար, կարելի է 3 տարում լուծել այդ հարցը:
Մի մոռացեք, որ դիվանագիտությունը քարացած գիտություն չէ: Այն նաև արվեստ է, որը պահանջում է ճկունություն և հմտություն այլ երկրների հետ հարաբերություններ մշակելիս և կիրառելիս:
կա մի կետ, որից այն կողմ գործող նախագահը չի կարող երկու բևեռների առաջարկություններին էլ համաձայնություն տալ, որովհետև Հայաստանում Եվրոմիության դեսպաններն իրենց մամուլի ասուլիսներում արդեն հայտարարել են, որ կա մի կետ, և այդ կետը Եվրասիական միությունն է:
Երբ կգա ժամանակը, գործող նախագահ Սերժ Սարգսյանը կառաջադրվի, ես՝ որպես Շիրակի մարզպետ, վստահեցնում եմ Ձեզ, որ ինձ հրահանգ չտալու դեպքում էլ աշխատելու եմ: Իսկ գիտե՞ք՝ ինչո՞ւ, որովհետև ինքը եղել է իմ նախարարը, ես իրեն գիտեմ ղարաբաղյան շարժումից…
Հարցազրույց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի հետ
Եթե իշխանությունը ծառայում է մարդուն, Հայաստանում պետք է հաստատվի քաղաքական համակարգ, այլ ոչ թե` ապաքաղաքական ու թայֆայական: