Բաժիններ՝

Հրապարակային հարցում` Սերժ Սարգսյանին, Հովիկ Աբրահամյանին և Նարեկ Սարգսյանին

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին
ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանին

Հարգելի պարոն նախագահ, պարոն վարչապետ և պարոն նախարար
Աղետի գոտում, մասնավորապես Գյումրի քաղաքում և Ախուրյան համայնքում երկրաշարժից քառորդ դար անօթևան հարյուրավոր ընտանիքների խնդրի՝ ՀՀ վերջին նախագահական ընտրություններից անմիջապես հետո ընդհատված բնակարանաշինության վերսկսման ժամկետի մասին «Շիրակ կենտրոնը» 2014 թ. փետրվարի 20-ին հրապարակային հարցում էր արել, որին ի պատասխան կառավարությունից մեր ստացած գրությունում նշվում էր, թե «Մտահոգ լինելով շինարարության ժամկետների ձգձգման խնդրով՝ դրա կարգավորման նպատակով ներկայումս ՀՀ քաղաքաշինության նախարարությունը՝ ՀՀ ֆինանսների նախարարության հետ համատեղ իրականացնում է ուսումնասիրություններ, որոնց արդյունքների մասին Ձեզ կտեղեկացվի լրացուցիչ»:

«Շիրակ կենտրոնի» հրապարակային հարցումից արդեն անցել է բավական ժամանակ՝ շուրջ երեք ամիս, սակայն մենք այդպես էլ չենք ստացել տեղեկատվություն պարունակող պատասխան աղետի գոտում ընդհատված բնակարանաշինության վերսկսման ժամկետների մասին: Իսկ մեր շինհրապարակներ կատարած պարբերական այցելությունների ժամանակ, ցավոք, այդ շինհրապարակները մշտապես տեսնում ենք դատարկ:

Ուստի ստիպված ենք ևս մեկ անգամ դիմել ձեզ, ակնկալելով մասնավորապես Գյումրիում բնակարանաշինության վերսկսման հնարավորինս ճշգրիտ ժամկետների մասին տեղեկատվության հրապարակում:

Ի դեպ, հրապարակային այս հարցումը ձեզ հղում ենք դեռ 2013 թվականին շահագործվելիք բնակարանների շահառուների, Գյումրու Մուշ-2/2 թաղամասի շինհրապարակի անվտանգության նախկին և երկար ժամանակ աշխատավարձ չստացած աշխատակիցների, ինչպես նաև տասնյակ գյումրեցիների անունից:

«Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ՝ Վահան Թումասյան
Հրապարակային հարցմանը միացել են քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, խնդրով շահագրգիռ այլ գյումրեցիներ
Գյումրի
2014 թ. մայիսի 15

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031