Բաժիններ՝

Ամբողջովին վերականգնվելու համար Եգիպտոսից կպահանջվի երկու տարի. Սիսի

Բրիտանական Reuters լրատվական գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ Եգիպտոսի նախագահի թեկնածու, պաշտպանության նախկին նախարար, ֆելդմարշալ Աբդել Ֆաթթահ աս-Սիսին հայտարարել է, որ Եգիպտոսին կպահանջվի երկու տարի, որպեսզի ամբողջությամբ վերականգնվի վերջին շրջանի քաղաքական անկայունությունից հետո.

«Երկիրը ներկայումս կանգնած է բազում խնդիրների առջև, որոնք առնչվում են սոցիալական արդարաությանը, անվտանգության ապահովմանը, ազատությունների հատկացմանը, ինչպես նաև տնտեսական առաջադրանքների կատարմանը:

Ես հուսով եմ, որ երկամյա լուրջ աշխատանքներից հետո մենք կկարողանանք հասնել իրավիճակի բարելավմանը, որին ձգտում ենք: Մենք պետք է ընդունենք, որ տնտեսական իրավիճակը շատ ծանր է, և ոչ միայն վերջին երեք տարիներին: Եգիպտացիների ավելի քան 50 տոկոսը կանգնած է աղքատության շեմին, երկրում մեծ թիվ է կազմում գործազրկությունը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս